Ես զահլա չունեմ նիստի գալու. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Ես զահլա չունեմ նիստի գալու. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ

13:12 17.05.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի դատաքննությունը:

Դատական նիստի քարտուղարը տեղեկացրեց, որ նիստին չի եկել պաշտպաններից ոչ մեկը (Նինա  Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը, Լուսինե  Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Հակոբյանը, Հայարփի Սարգսյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը, Տիգրան Հայրապետյանը, Հարություն Բաղդասարյանը, Հրանտ Գևորգյանը, Սերգեյ Մանուկյանը, Անյուտա Մկրտչյանը, Ինեսա Պետրոսյանը):

Քիչ անց դահլիճ մտավ պաշտպան Արմինե Ֆանյանը: Դատավորը նկատեց՝ «էս պաշտպանները սաբոտաժ են անո՞ւմ»: Նիստին ներկա չէր նաև ամբաստանյալ Գևորգ Իրիցյանը: Նրա  բացակայության պատճառը դատարանին հայտնի չէր: Դատավորը որոշեց  հետաձգել նիստը, սակայն ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը բողոքեց, որ ինքը գյուղից է գալիս, և ամեն անգամ գալ-գնալն առանց նիստ անելու  ճիշտ չէ: «Ես զահլա չունեմ ամեն անգամ գալու»,- ասաց Թամրազյանը: Նա, ի դեպ, ընդդիմացավ, երբ դատավորը նրան անվանեց ամբաստանյալ: «Ես արդար մարդ եմ, ամբաստանյալ չեմ»,- ասաց Թամրազյանը:

Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանն ասաց, որ ինքը գալիս է շատ հեռվից` 300 կիլոմետր հեռվից՝ Արցախից: Խնդրեց  դատավորին գործել օրենքով և չհետաձգել նիստերը: Դատավորը որոշեց նիստը հետաձգել, քանի որ միայն մեկ պաշտպան էր ներկա նիստին: Երբ դատավորը քննարկում էր այն հարցը, թե երբ նշանակվի հաջորդ նիստը, դահլիճում  ներկաներից մեկն առաջարկեց նիստերը նշանակել թոշակի օրերին, որպեսզի ճանապարհածախս ունենան: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 31-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP