20:32 17.05.2019
Երևանի պետական համալսարանը գոյության 100 տարիների ընթացքում տասնյակ սերունդներ է կրթել ու դաստիարակել:
SHANTNEWS.am-ը ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակի առիթով առանձնացրել է ամենահետաքրքիր հայտնի կամ անհայտ իրողությունները բուհի պատմությունից:
Եվ այսպես, 1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը որոշում է համալսարան հիմնել: Երևանում համալսարանի համար շենքային պայմաններ չկային, նախարարիների խորհուրդը որոշում ընդունեց համալսարանը տեղափոխել Ալեքսանդրապոլ: 1920թ. հունվարի 30-ին այն բացվում է Ալեքսանդրապոլի Առևտրային դպրոցի շենքում, Երևան է տեղափոխվել 1920թ. դեկտեմբերին:
Մայր բուհը կոչվել է Երևանի ժողովրդական համալսարան, միայն 1923 հոկտեմբերից է անվանվել ԵՊՀ
ԵՊՀ-ում տարբեր տարիների աշխատել ու դասախոսություններով են հանդես եկել հայտնի պրոֆեսորներ, գրողներ, գիտնականներ: Նրանցից են Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Հարություն Ան-Ժուրը, Սերգեյ Համբարձումյանը, Պարույր Սևակը, Վիկտոր Համբարձումյանը, Գրիգոր Արեշյանը, Հովսեփ Օրբելին, Լեոն, Նիկողայոս Ադոնցը, Ալեքսանդր Թամանյանը, Հակոբ Մանանդյանը, Աշխարհաբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը, Արտյոմ Ալիխանյանը, Արտաշես Շահինյանը, Մխիթար Ջրբաշյանը, Նորայր Քոչարյանը և այլք:
Ի դեպ, Պարույր Սևակին գիտական խորհուրդը միանգամից է շնորհել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նույնը տեղի է ունեցել Սերգեյ Մերգելյանի հետ, որը 1949թ. Մոսկվայում թեկնածուական թեզ էր պաշտպանում. նրան միանգամից շնորհվել է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան:
ԵՊՀ-ն հիմնադրման օրվանից ունեցել է 22 ռեկտոր, առաջինը եղել է Յուրի Ղամբարյանը, նրան հաջորդել են Հակոբ Մանանդյանը, Դավիթ Զավրյանը, Հակոբ Հովհաննիսյանը, Տիգրան Մուշեղյանը, Վռամ Կոստանյանը, Միքայել Ենգիբարյանը, Հենրի Գաբրիելյանը, Անուշավան Արզումանյանը, Նորայր Դաբաղյանը, Կամսար Առաքելյանը, Գարեգին Պետրոսյանը, Հրաչյա Բունիաթյանը, Հովհաննես Պողոսյանը, Գագիկ Դավթյանը, Հրանտ Բատիկյանը, Մկրտիչ Ներսիսյանը, Սերգեյ Համբարձումյանը, Նորայր Առաքելյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, Արամ Սիմոնյանը:
Բուհը կրել է դարաշրջանի պատմական իրադարձությունների հետքերը
1937 թվականի հունվարի 17-ին ռեկտոր նշանակված Միքայել Ենգիբարյանը ընդամենը երեք ամիս անց ազատվում է աշխատանքից։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին ՀԽՍՀ գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի որոշմամբ, որպես «ժողովրդի թշնամի», դատապարտում է գնդակահարության, որն ի կատար է ածվել հենց նույն օրը։ ՀԽՍՀ դատախազությունը 1955 թվականի սեպտեմբերի 22-ին կարճել է Մ. Ենգիբարյանի գործը և արդարացրել նրան:
1949-1957թթ. ռեկտոր Գարեգին Պետրոսյանի օրինակով բազմաթիվ ուսանողներ մասնակցում են Հայրենական մեծ պատերազնմին, ԵՊՀ ուսանողներն ու դասախոսական կազմը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան պատերազմին:
Առաջին գունավոր հեռուստացույցի հեղինակ Հովհաննես Ադամյանը 1925-ին առաջին անգամ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների առջև փորձարկում է իր իսկ պատրաստած ապարատը
1925թ. հունիսին ԵՊՀ է այցելում նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը, նրան շնորհվում է համալսարանի առաջին պատվավոր դոկտորի կոչումը:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...