00:58 18.05.2019
Ազատ ու համաշխարհային ուսուցում բոլորի համար։ Հենց այս կարգախոսով 2006 թվականին ամերիկացի Սալման Քանին ստեղծում է համացանցային տեսադասերի հարթակը, որը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է ստանում ամբողջ աշխարհում։ Այն հայտնի է «Քան» ակադեմիա անունով:
«Տեխնոլոգիական դարում բոլորին անհրաժեշտ է ունենալ նաև որակյալ կրթական ռեսուրսներ, ինչպես անգլերենով և ռուսերենով, այնպես էլ մենք կարիք ունենք հայերենով հասանելի դարձնել որակյալ կրթական նյութերը, այդ հնարավորությունն այսօր ընձեռում է «Քան» ակադեմիան»,- ասում է «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գայանե Արամյանը։
Վիրտուալ հարթակում անվճար ինքնակրթվելու հնարավորությունները Գյումրիում ներկայացրել է ԱՅԲ կրթական հիմնադրամը, որ զբաղվում է «Քան» ակադեմիայի ծրագրերի հայալեզու տեղայնացումով: Հարթակում առանձնացված բաժիններ կան աշակերտների, ուսանողների, ծնողների և ուսուցիչների համար։
«Հիմնականում «Քան» ակադեմիայի մաթեմատիկա բաժնից եմ օգտվել, ուսումնասիրել եմ անհավասարումներն ու հավասարումները ու կարող եմ ասել, որ այն ինֆորմացիան, որը մենք ստացել էինք դպրոցում «Քան» ակադեմիայի կայքի վիդեոների միջոցով ամրապնդեցի ավելի»,- նշում է գյումրեցի աշակերտուհի Տաթևիկ Ասատրյանը:
Տարբեր առարկաների ուսուցողական տեսանյութերը ներկայացված են աշխարհի 36 լեզուներով։ 12 տարիների ընթացքում «Քան» ակադեմիայի առցանց դասերից օգտվողների թիվն անցնում է արդեն 60 միլիոնի սահմանը, Հայաստանում դասապրոցեսների ակտիվ մասնակիցներ են 4000-ը։ Հարթակում կան նաև խաղային գործիքներ, որոնք աջակցում են դասապրոցեսը փոքրիկների համար ավելի հետաքրքիր և դիտարժան դարձնել։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...