12:53 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին: Նա նշեց՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոլորին հայտնի քաղաքական փոփոխությունները, որոնց արդյունքում երկրում հաստատվել է ժողովրդի վստահությունը վայելող և լեգիտիմ կառավարություն, այն է՝ գործադիր իշխանություն, լեգիտիմ ԱԺ՝ օրենսդիր իշխանություն: Վերջին մեկ տարվա իրադարձությունները, սակայն, ըստ վարչապետի՝ շարունակաբար ի ցույց են դնում, որ ՀՀ-ում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն, և դա շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում մեր հանրության շրջանում:
«Չեմ կարող և չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին, դա իմ լիազորությունների մեջ չի մտնում, չնայած անհնար է դատական բոլոր որոշումները նույն արշինով չափել ու նույն գնահատականին արժանացնել: Ակնհայտ է, որ դրանք խորապես անվստահելի են հանրության համար, սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլև՝ ՀՀ ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք խոսելու ժողովրդի՝ ՀՀ իշխանության բարձրագույն կրողի անունից: ՀՀ ժողովուրդը գիտի, որ ինքն իր ազատ կամարտահայտմամբ ձևավորել է օրենսդիր իշխանություն, միջազգայնորեն ազատ, արդար, թափանցիկ ճանաչված ընտրությունների արդյունքում ձևավորել է Կառավարություն և օրենսդիր իշխանություն, իսկ դատական իշխանությունը մնում է՝ որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են իրականացվում ժողովրդի դեմ»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ թե որքանով է այդ տպավորությունն իրականում հիմնավորված՝ այլ խնդիր է, բայց փաստ է, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, ուրեմն չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր ուղղակի սպառնալիք է մեր երկրի կայունությանը, ազգային անվտանգությանը: ՀՀ վարչապետը հայտնեց՝ դատական համակարգի աշխատանքին որևէ միջամտություն չունենալու պարտավորությունն ինքը սրբորեն պահպանել է, բայց չի կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային ու ապօրինի ազդեցության՝ նախկին կոռումպացված համակարգերի կողմից, քանի որ դրանք կապված են մարդկային, քաղաքական և այլ կապերով:
«Որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել նույն Մարտի 1-ի գործով, այն դեպքում, երբ տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել հենց դատական համակարգի միջոցով. դա հիմա երևում է ՄԻԵԴ կայացրած որոշումներով: Այս իրավիճակն իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ մեր հայտարարած պայքարի վրա: Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթ է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, քանի որ դրանք հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միևնույնն է, ջուրն է նետելու բացահայտումները»,- նշեց նա:
Խոսելով դատական համակարգում արմատական փոփոխություններ չանելու պատճառների մասին՝ Փաշինյանն ասաց, որ հենվելով մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքների վրա՝ համարել է, որ յուրաքանչյուր ոք պետք է նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու, իր նպաստը բերելու հնարավորություն ունենա, այդ թվում՝ քաղաքական և իրավական ապաշխարության միջոցով, կոնկրետ քայլերով, ժողովրդի վստահությանն արժանանալով: ՀՀ վարչապետն ասաց, որ ինքը նաև հույս ուներ, որ դատավորները, հասկանալով, որ նախկին գործելակերպն ու արժեքային համակարգը չեն համապատասխանում, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից, նման բան, սակայն, տեղի չունեցավ:
«Դատական համակարգի՝ ժողովրդի վստահությանն արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլևս սպառված: Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, սա երկրի կայունության, բնականոն կյանքի, ազգային անվտանգության, նաև հետագա զարգացման խնդիր է: Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»,- ասաց վարչապետը՝ ներկայացնելով ճանապարհային քարտեզ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...