23:04 20.05.2019
Իսպանիայի գավաթ, սուպերգավաթ, և ոչ մեկ անգամ: Հաղթանակ Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն դարպասապահներից մեկը:
Իկեր Կասիլյաս, նույն ինքը Սան Իկեր, Սուրբ Իկեր, Մադրիդի Սուրբ։
«Մի զույգ ձեռնոց ունեի. հորաքույրս էր նվիրել։ Ամառ-ձմեռ դարպասապահի այդ ձեռնոցներով էի շրջում: Դպրոց գնալիս էլ առանց լացելու չէի բաժանվում դրանցից»:
Մանկության տարիներին տղային բախտ վիճակվեց լինել «Բեռնաբեու» մարզադաշտում և հետևել Մադրիդի «Ռեալի» հանդիպումներից մեկին: Ինչպես հետո ինքն էր նշում՝ դրանք իր մանկության ամենավառ պահերն էին:
Հայրը, նկատելով տղայի տաղանդը, ոչ մեծ հույսերով նրան տարավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլային ակադեմիա: Սակայն Իկերը հաջողությամբ հաղթահարեց ուժեղ մրցակցությունը և ընդունվեց ակադեմիա: Այդ ժամանակ նա 8 տարեկան էր, և Իկերի ճանապարհը դեպի մեծ ֆուտբոլ սկսված էր:
Կասիլյասը 11 տարեկան էր, երբ հայտնվեց Վիսենտե դել Բոսկեի թիմում: Տղան աչքի էր ընկնում իր տաղանդով և աշխատասիրությամբ, իսկ դա չնկատելն անհնար էր: Շուտով եկավ նաև երազանքի իրականանալու ժամանակը:
Դա 1997 թվականի նոյեմբերն էր, Իկերը 16 տարեկան էր և նրան հրավիրեցին Մադրիդի «Ռեալի» գլխավոր թիմ: Այդ մասին Իկերին հայտնեց քոլեջի տնօրենը, և նա դպրոցից միանգամից ուղևորվեց օդանավակայան՝ դեպի Նորվեգիա՝ դեպի մեծ ֆուտբոլ:
Առաջին անգամը
Առաջին անգամ նա Մադրիդի «Ռեալի» գլխավոր թիմի դարպասը պահեց 1999 թվականի սեպտեմբերի 12-ին։ Խաղն ավարտվեց 2-2:
Կասիլյասից շատ քիչ ժամանակ պահանջվեց ՝ այստեղ էլ դառնալու առաջինն ու անփոխարինելին:
Ամենաերիտասարդը
2000 թ.-ին Կասիլյասը դարձավ ամենաերիտասարդ դարպասապահը, որը երբևէ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, երբ Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Վալենսիային» 3-0 հաշվով։ Այդ խաղից ընդամենը չորս օր առաջ Կասիլյասը դարձել էր 19 տարեկան։
Իկերը 2 անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունը, մեկ անգամ՝ աշխարհի:
«Ամեն անգամ քնելուց առաջ ես մտածում եմ, թե ինչպես եմ անցկացրել օրս: Չեմ կարողանում քնել, երբ գոլ եմ բաց թողնում: Փոքրուց ինձ սովորեցրել են հաղթել: Անգամ եթե հաղթում ենք 5:1 հաշվով, մրցակցի խփած այդ միակ գոլն ինձ սպանում է»:
Մադրիդի Սուրբը
Իսպանացիները Կասիլյասին «Սուրբ» մականունը տվեցին 2002 թվականին Իռլանդիայի դեմ հրաշալի և տպավորիչ խաղից հետո: Եվ միայն Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ 10 տարվա ընթացքում առաջին անգամ Սուրբ Իկերը պահեստայինների նստարանին էր նստելու: 2012-ի դեկտեմբերի 22-ին էր՝ «Ռեալի» տարեվերջյան հանդիպմանը:
Մարզչի հետ ունեցած հակամարտությանը գումարվեց անսպասելի վնասվածքը, որին հաջորդեց ապաքինման ծանր 8 ամիսը:
«Ես չեմ պատրաստվում հեռանալ «Մադրիդից»: Ես կվերանվաճեմ իմ տեղը: Ես հավատում եմ»:
Սակայն ճակատագիրն ու ղեկավարներն այլ պլաններ ունեին:
Մադրիդից Պորտուգալիա
2015 թվականի հուլիսի 11-ին Կասիլյասը պորտուգալական թիմի անդամ էր։
DORTMUND, GERMANY – OCTOBER 24: Goalkeeper Iker Casillas of Madrid looks dejected during the UEFA Champions League group D match between Borussia Dortmund and Real Madrid CF at Signal Iduna Park on October 24, 2012 in Dortmund, Germany. (Photo by Boris Streubel/Getty Images)
Ավելի քան 500 խաղ, բազմաթիվ հետ մղած գնդակներ, հարյուրավոր հաղթանակներ ու նվաճումներ թողնելով Մադրիդում, հրաժեշտ տալով Սանտյագո Բեռնաբեուին և միլիոնավոր երկրպագուների, Մադրիդի Սուրբը լքեց Մադրիդը:
Ամենասեքսուալ ֆուտբոլիստ
Կասիլյասը 4 տարի հանդիպում էր «Միսս Իսպանիա 2003» Եվա Գոնսալեսի հետ:
Հաջորդ սիրավեպը մոդել Ադրիանա Արտինեսի հետ էր, բայց այն կարճատև էր:
Երրորդ սիրավեպի մասին հանրությունն իմացավ Եվրո 2012-ի խաղերից հետո, երբ ուղիղ եթերում ֆուտբոլիստը համբուրեց սպորտային լրագրող Սառա Կարբոներոյին և վերջում էլ ավելացրեց՝ կհանդիպենք տանը:
Իկերն ու Սառան հանդիպում են 2009 թվականից: Երբ Իսպանիան Կոնֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչը պարտվելուց հետո լրագրողը հարցազրույց վերցնելիս Կասիլյասին և ամբողջ թիմին մեղադրեց վատ խաղի մեջ:
Նրանք ամուսնացան 2016 թվականի մարտի 20-ին՝ իսպանական Բոադիլիա-դել -Մոնտե քաղաք-պետությունում՝ փոքրաթիվ հյուրերի մասնակցությամբ, որոնց մեջ էր նաև նրանց առաջնեկը՝ 2-ամյա Մարտինը:
2016 թվականին Իկերի և Սառայի աստղային ընտանիքը համալրվեց ևս մեկով՝ ծնվեց Լուկասը, նրանց երկրորդ որդին:
Խորհուրդ Կասիլյասից
«Ճակատագիրը մեզ տարբեր իրավիճակների մեջ է դնում, բայց, ի վերջո, միայն Դուք պետք է դուրս գաք այդտեղից: Ամեն ինչ կախված է ՄԻԱՅՆ ՁԵԶԱՆԻՑ»:
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը17:30 22.06.2025
Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործումՆիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...
16:55 22.06.2025
Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենաՀունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...
16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...
16:06 22.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներՀունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...
15:40 22.06.2025
Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրաՄոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...
15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...