19:33 21.05.2019
5Դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի կիրառման հնարավորության պայմաններում SHANTNEWS.am-ը սկսում է շարք, որով ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեին և ինչ կարողություն հիմա ունեն դատավորները` ըստ հայտարարագրերի։
Դատավորներից Մխիթար Պապոյանը իր ներկա պաշտոնին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվելիս (2016) ունեցել է 6 միլիոն դրամ խնայողություն, ինչպես նաև․
Ընդ որում՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա մոտ 79 միլիոն դրամով վաճառել է նախկին բնակարանն ու ավտոտնակը և 97,5 միլիոն դրամով գնել է նոր բնակարան ու ավտոտնակ։ 2016 թվականի հայտարարագրի համաձայն՝ դատավորը 31,3 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող մեկ այլ բնակարան, որը հայտարարագրում չի ներառվել, քանի որ տարեվերջին արդեն հանված է եղել հաշվեկշռից։ Իսկ 2018 թվականի հայտարարագրի համաձայն՝ 10 միլիոն դրամով վաճառել է բազմաբնակարան շենքում իրեն պատկանող ոչ բնակելի տարածքը։
Ընդհանուր առմամբ, դատավորի եկամուտները, ըստ հայտարարագրերի, եղել են աշխատավարձերից, բայց մի քանի դեպքերում նա վերցրել է նաև վարկեր (փոխառություններ)։ Այսպես, 2016 թվականի հայտարարագրի համաձայն՝ Պապոյանը վերցրել է 27,5 միլիոն դրամ ու 10 հազար դոլար վարկեր (ինչն արտացոլված է գրաֆիկի՝ վեր խոյացող սյան մեջ) ու տարեվերջին ավարտել բոլորի վճարումները։
Իսկ 2017 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա վերցրել է 3 միլիոն դրամ և 5 հազար դոլար փոխառություններ (վարկ), որոնց վճարումների մասին տեղեկությունները բացակայում են։
Ընդհանուր առմամբ, 2011-2018 թվականների ընթացքում դատավորի պաշտոն զբաղեցնելիս Պապոյանը ստացել է 46,8 միլիոն դրամ աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարում, իսկ նույն ընթացքում իր բնակարանների, տարածքների վաճառքից ստացել է մոտ 41,4 միլիոն դրամ եկամուտ։ 2018 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա խնայողությունները գերազանցում են 12 միլիոն դրամը։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...