23:11 21.05.2019
ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, հիշեցրել է, որ մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ աշխատակիցները «այցելություն» են կատարել «Արմավիր» ՔԿՀ.
«Ես չգիտեմ՝ դա բեմականացում անվանեմ, թե դիմակահանդես անվանեմ, ԱԱԾ-ն ամեն ոլորտ էլ մտնում է, այնպիսի տպավորություն է, որ մենք մի մոնստր ենք աճեցնում, թե հետագայում ոնց ենք մտածելու ազատվելու մասին, դա արդեն այլ խնդիր է: Մտան ինչ-որ շուքով, ցույց տվեցին, որ կերակրապատուհանները բաց էին, հեռախոսներ են հայտնաբերել, չգիտեմ՝ ինչ են արել, կարծես նորություն էր: Այլ խնդիր չկա՞ր ՔԿՀ-ում, դուք կերակրապատուհաններն էիք, հա՞, տեսել: Մեր զեկույցները ընթերցեիք խնդիրների մասին, կարիք չկար գնալ ԱԱԾ դիմակներով, չգիտեմ՝ ինչերով: Հանցագործությո՞ւն էինք բացահայտում, բերեք փաստերը ներկայացրեք հանրությանը, ասեք հանցագործություն եք բացահայտել, թե չէ հեռախոսի համար դուք մտնում եք ՔԿՀ: Վստահեցնում եմ՝ ցանկացած ՔԿՀ մտնենք, նույն պատկերն է լինելու», – ասել է Ռևազյանը՝ անհասկանալի համարելով նաև այն հանգամանքը, թե ինչու էր հենց «Արմավիր» ՔԿՀ-ն թիրախավորվել:
Դիտորդական խմբի ներկայացուցիչն ասել է, որ շատ լավ կլիներ, որ ԱԱԾ-ն հրապարակեր նաև իր գործողությունների տեսագրությունը, թե ինչ արդյունք են ստացել այցից հետո: Այդպես ՔԿՀ մտնել չի կարելի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա սպեցիֆիկ կառույց է:
«Քրեակատարողական վարչության հատուկ խումբը, որ միշտ մտնում էր քրեակատարողական հիմնարկներ խուզարկություններ կատարելու, դատապարտյալներն ըմբոստանում էին, բայց ԱԱԾ-ի դեպքում դա տեղի չունեցավ: Ի՞նչն էր պատճառը՝ կա՛մ պետք է հետ կանգնեին խուզարկություններից, կա՛մ բիրտ ուժով անեին իրենց գործը, կա՛մ պետք է «զոն նայողի» հետ համաձայնության գան: Բունտ չեղավ, խուզարկությունը տեղի ունեցավ, իմ կարծիքով՝ ըստ էության ԱԱԾ-ն համաձայնության է եկել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ՝ գործընթացն ավարտին հասցնելու համար: Դա՞ են ուզում ցույց տալ»,- հավելել է Ռևազյանը՝ հույս հայտնելով, որ նման երևույթներն այլևս կբացառվեն: Կլինի ոչ թե մեկ-երկու թիրախավորված, այլ համակարգային մոտեցում:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...