13:35 22.05.2019
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարվել է, որ օրակարգում Հաշվեքննիչ պալատի եզրակացությունների քննարկումն է՝ առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման, նաև առողջապահության նախարարության «առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասել է, որ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները վերաբերում են 2017 թվականին՝ պատգամավորներին խնդրելով հարցեր ուղղելիս հաշվի առնել, որ նշված դիտարկումները կապ չունեն ներկա կառավարության հետ:
Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանն անդրադարձել է առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման գործընթացին՝ նշելով, որ 5 ուղղություններում անհամապատասխանություն է արձանագրվել: Առավել կարևորվել է այն խնդիրը, որ նշված չէ, թե բժշկական սարքավորումներն ինչ ժամկետով պետք է լիցենզավորվեն, հետևաբար` բժշկական կազմակերպությունները կարող են օգտվել դրանից և ներմուծել հին կամ ոչ պիտանի սարքավորում:
Որպես խնդիր՝ մատնանշվել է նաև մասնագիտական որակավորումները ստուգող հանձնաժողովների գործունեության բացակայությունը: Դրանք պետք է լինեն առողջապահական կազմակերպությունների մասնագետների որակները ստուգելու համար, մինչդեռ այդ կառույցները չկան, բացի դրանից՝ մի շարք բժշկական կազմակերպությունների լիցենզիաները ենթակա են մերժման, սակայն տրվել է լիցենզիա՝ փակ, գաղտնի քվեարկությամբ:
67 բժշկական կազմակերպություն չի համապատասխանել չափանիշներին, սակայն ստացել է լիցենզիա:
Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, արձագանքելով Հաշվեքննիչ պալատի եզրակացություններին, ասել է, որ իրենք արդեն հանձնարարականներ են ուղարկել բժշկական կազմակերպություններին սարքավորումները թարմացնելու և լիցենզավորման պահանջներին համապատասխանեցնելու համար:
Ինչ վերաբերում է մասնագիտական կարողություններին, ապա, ըստ փոխնախարարի, դիպլոմներն ու վկայագրերը բավարար են, սակայն իրենք նաև աշխատում են այն ուղղությամբ, որ բժիշկներին աշխատանքի ընդունելիս կարևորվի նաև աշխատանքային այլ պայմանագրերի առկայությունը:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...