13:56 23.05.2019
Կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած նախագիծն այսօր բուռն քննարկման պատճառ դարձավ կառավարությունում։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է օդալուսանկարել, գույքագրել Հայաստանի ամբողջ տարածքը ու դրա հիման վրա տարբեր ծառայություններից օգտվելու հնարավորություն տալ և՛ գերատեսչություններին, և՛ մասնավորին։
Նրա կողքին նստած Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը վրդովվեց, քանի որ համարում է, որ այդ ամենով պետք է զբաղվի իրենց գերատեսչությունը։ Նա հիշեցրեց Կադաստրի կոմիտեի գործառույթները։
«Հիմա փոխանակ մեր կոլեգան զբաղվի իր անմիջական գործով, այսինքն` կադաստրի կազմակերպմամբ, մտնում է ուրիշ գերատեսչությունների դաշտ»,- ասաց Վերմիշյանը։
Նա ասաց, որ իրենք մի քանի անգամ այս մասին ասել են, ու իրենց արգումենտները բավական ծանրակշիռ են, բայց այսօր առավոտյան այս հարցը նորից ներառվել է օրակարգում։
«Նախ եկեք պայմանավորվենք, որ մի քիչ կոռեկտ արտահայտվենք»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ եթե նախարարական կոմիտեի հավանությանն այս հարցն արժանացել է, ապա կարող է ընդունվել՝ անկախ նրանից՝ քաղշինն ինչպիսի պատկերացումներ ունի դրա վերաբերյալ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շարունակեց, որ մի կողմ է թողնում ֆորմալությունը, որպեսզի բացատրի, որ իրենք կողմ են նախաձեռնողականությանը, ու եթե Կադաստրի կոմիտեն նախաձեռնողական է եղել ու առաջարկել է այս հայեցակարգը, ապա այն պետք է ընդունվի։ Իսկ քաղաքաշինության մասով կադաստրի վարումը, ըստ Ավինյանի, կթողնվի Քաղշին կոմիտեին։
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...
23:03 01.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18։10-ի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Մերուժ Ն․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը և 66-ամյա Տիգրան Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի […] ...
22:50 01.08.2025
Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժԿամչատկայի թերակղզու ափերի մոտ՝ UTC-ի ժամանակով ժամը 16:33-ից մինչև 17:39-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 19:33-ից մինչև 20:39-ը) տեղի է ունեցել երեք երկրաշարժ՝ 5.0, 5.8, 5.2 և 5.2 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 187 կմ հեռավորության վրա, երկրորդը՝ 238 կմ, երրորդը՝ 218 կմ։ […] ...
22:39 01.08.2025
Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան – Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 98 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մեխակ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մեխակ Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...
22:25 01.08.2025
Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվումՔննչական մարմինը դատարան է փոխանցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի դեմ հարուցված քրեական գործը: Դաթին, ով Ֆրանսիայում ադրբեջանական լոբիի առաջնորդներից մեկն է համարվում, մեղադրվում է կաշառքներ ստանալու մեջ: Ինչո՞ւմ է նա մեղադրվում: Ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին Մակրոնը: Ինչո՞ւմ է դրսևորվել Ռաշիդա Դաթիի անօրինական կաշկանդվածությունը Ադրբեջանից: Այս հարցերին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։ Հարցազրույցն […] ...