Կրտսեր զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 18 տոկոսով, հատուկ պայմաններում՝ ավելի շատ․ Տոնոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Կրտսեր զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 18 տոկոսով, հատուկ պայմաններում՝ ավելի շատ․ Տոնոյան

14:09 23.05.2019

Կառավարության այսօրվա նիստում քննարկման ներկայացվեց պաշտպանության նախարարության առաջարկած նախագիծը, որի համաձայն՝ հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմաններին սահմանված հավելումների չափերը։ Նախագիծը ներկայացնելիս ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն ասաց, որ նախատեսվում է միջինը 10 տոկոսով ավելացնել զինծառայողների աշխատավարձերը։

«Հարգելի՛ գործընկերներ, բարձրագույն սպայական կազմի և կրտսեր ենթասպայական կազմի հավելումների համահավասարեցում է իրականացվում։ Մոտավորապես համահավասար հավելում են ստանալու և՛ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և՛ պայմանագրային շարքայինը»,- ասաց Տոնոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ խոսքն աշխատավարձերի բարձրացման հայտարարված ծրագրի մասին է, որի համաձայն՝ բոլոր զինծառայողների աշխատավարձերը հունիս-հուլիսից բարձրանալու են 10 տոկոսով։ Բայց այս կարգավորումներով, ըստ Փաշինյանի, կրտսեր կազմի, ինչպես նաև բարդ պայմաններում ծառայող զինծառայողների աշխատավարձերը կբարձրանան ավելի շատ։

«Այսինքն` մենք ասել ենք, որ 10 տոկոսով կբարձրանա, բայց կրտսեր կազմինը և հատուկ պայմաններում ծառայող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։

Տոնոյանը մանրամասնեց, որ կրտսեր կազմի զինծառայողների աշխատավարձերը բարձրանալու են միջինը 18 տոկոսով, բայց դրանից բացի՝ հատուկ պայմաններում ծառայողները կստանան հավելավճարներ, որոնք փաստացի ավելի կմեծացնեն աշխատավարձերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

14:35 30.04.2025

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը […] ...

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը

14:30 30.04.2025

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը

2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...

Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփ

14:24 30.04.2025

Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփ

Գեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

14:17 30.04.2025

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

14:12 30.04.2025

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

Ոստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը:   ...

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

14:08 30.04.2025

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...

BACK_TO_TOP