18:46 23.05.2019
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ԱԺ արտահերթ, արտագնա նիստեր անցկացնել մարզերում և այդ նիստերը նվիրել կոնկրետ մարզերի խնդիրներին։ Այս մասին առաջարկը նա այսօր ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։
Բագրատյանի խոսքով՝ պատգամավորների մի մասը երբեմն կամավոր գնում է մարզեր, շփվում ընտրողների հետ, բայց բոլորը չէ, որ այդպես են վարվում։ Իսկ դրանից բացի, ընտրողները երբեմն ուզում են հարցեր ուղղել այլ պատգամավորների, որոնք իրենց չեն այցելում։ Բագրատյանն առաջարկում է ավտոբուսներով, ԱԺ ամբողջ կազմով մեկնել մարզել, նիստերն անել այնտեղ ու այդ ընթացքում էլ հանդիպումներ ունենալ մարդկանց հետ, լսել նրանց մտահոգությունները ոչ թե ընտրություններից առաջ հանդիպումներով, այլ ընտրություններից հետո։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ավելացրեց, որ իրենք այդ հնարավորությունը ունեն, ոչինչ չի արգելում այդպիսի նիստ գումարել։ Վարդանյանն ասաց, որ Բագրատյանի հետ քննարկել է, և միասնական որոշման են եկել, որ փորձնական այդպիսի մի նիստ նախաձեռնեն մարզերից մեկում, հասկանան՝ նորմա՞լ է ընթացքը, թե՞ ոչ, և դրանից հետո նորից անդրադառնան այդ հարցին։
Այս ամենի պարզաբանումից հետո որոշվեց Բագրատյանի առաջարկած նախագծի քննարկումը հետաձգել։
16:50 01.08.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել […] ...
16:43 01.08.2025
53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահումԲնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...
16:38 01.08.2025
Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...
16:30 01.08.2025
2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...
16:25 01.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...