21:38 23.05.2019
«Ցավում եմ Դաշնակցության այսօրվա հանրահավաքում հնչեցրած այս շատ լրջագույն կոչի համար, որովհետև նման ավանդական կուսակցությունը, նման արժեքներ կրող կուսակցությունը, ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող կուսակցությունը, որ այսօր զբաղվում է այսպիսի մանր-մունր ցույցերով, փորձում է խորհուրդ տալ իշխանությանը, այն իշխանությանը մաս կազմող մի մասը, որը մասնակցել է ՀՀ-ում տեղի ունեցած թալանին, տեղի ունեցած հանցագործությունների պարտակմանը և միշտ արդարացրել է ՀՀ-ում իշխող ուժ ՀՀԿ-ին: Նման կուսակցությունն այսօր ունի նման համարձակություն օգտագործել նման հռետորաբանություն և մեղադրել ՀՀ ներկա իշխանությանը որևէ բանում, ուղղակի ծիծաղելի է»,- այսպես է արձագանքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՔՊ անդամ Արփինե Դավոյանը Ազատության հրապարակում ՀՅԴ-ի հանրահավաքի ժամանակ իշխանությանն ուղղված կոչերին:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել «Լրջացե՛ք» խորագրով, որի ընթացքում հայտարարվեց, որ դեղին քարտ են ցույց տալիս ներկայիս իշխանությանը և հորդորում լրջանալ՝ շեշտելով, որ այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում շատացել են ջրբաժանները:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, թե իշխանությունը զարգացման ծրագիր և պրոֆեսիոնալ թիմ չունի, աշխատում և շնչում է անցյալով, որովհետև դա հեշտ է և անպատասխանատու, պատգամավորն այսպես է պատասխանում.
«Ցավում եմ իրենց համար: Սրանով էլի իրենք իրենց են հիշեցնում, որովհետև այդ անցյալը կերտողները իրենք են եղել: Իրենք զգում են, որ այդ անցյալի մեղավորության մի բաժինը իրենք ունեն և խղճի խայթ են զգում, թեև կասկածում եմ դրանում: Ես կարծում եմ, որ դաշնակներն ընդհանրապես պետք է նույնիսկ չսկսեին նման ձևով մեղադրանքներ հնչեցնել իշխանությունների հասցեին, որովհետև կայծակնային արագությամբ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիոն կառավարությունից և ապահովագրեց իրեն: Երբ որ իրենք կոալիցիայից դուրս եկան և հայտարարեցին, որ իրենք չեն ուզում կազմել ՀՀԿ-ի իշխանության մաս և այլն, և այլն, իրենք դա չարեցին ինչ-որ արդար մղումներից դրդված՝ հաշվի առնելով թե ինչպիսի քաղաքական հետագիծ ունեն նրանք ՀՀ-ում: Դա նրանք արեցին նրա համար, որ կարողանում են ինչպես միշտ կողմնորոշվել, փորձում են շատ արագ տեղավորվել: Շատ արագ հասկացան, որ կարող են նոր կառավարության կազմում տեղ գտնել»:
Իշխան Սաղաթելյանն իր ելույթում նշել էր նաև, որ ՀՅԴ-ն պատրաստ է օգնել իշխանությանը առանց աշխատավարձի ու պարգևավճարի, հանուն երկրի: Արփի Դավոյանի խոսքով՝ ՀՅԴ-ն կարող է ապրել առանց իշխանության կից լինելու: Ըստ նրա՝ այդ քաղաքական ուժը սովոր չէ ապրել առանց իշխանության:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը, ամբիոնից դիմելով իշխանություններին, հայտարարեց, թե պահանջում են դուրս գալ պոպուլիզմի թաքստոցից, զիջումների ճանապարհը կործանարար է ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար: Սաղաթելյանը համախմբվելու կոչ արեց՝ հորդորելով իշխանությանը ազատվել մենիշխանության ձգտումից և չկրկնել նախկինի սխալները:
«Հայաստանը ու՞մ է ի՞նչ զիջում, որը կործանարար է ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար: Խնդրում եմ խոսել փաստերով և անուններով: Այստեղ տեսնում ենք, թե ո՞վ ի՞նչ պոպուլիստական հայտարարություններ է անում»,- ի պատասխան այդ պնդումների՝ ասաց Արփինե Դավոյանը:
Նրա խոսքով՝ լրջանալու և օգնության կարիք ունեն բոլոր այդպիսի կոչեր հնչեցնողները, որոնք այսօր հավաքվել են:
«Մենք տեսնում ենք, թե ովքեր են այսօր հավաքվել Ազատության հրապարակում, ովքեր են հնչեցնում լրջանալու կոչեր, այդ «ովքեր»-ը մի քանի օր առաջ որտեղ էին հավաքվել և ինչպիսի կոչեր էին հնչեցնում: Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է հաշվի առնեն, որ բոլորս ունենք լավ հիշողություն»,- հայտարարեց պատգամավորը:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...