22:14 23.05.2019
«Իշխանությունները չեն էլ նկատում, որ անընդհատ նախկինների հետ համեմատվելով՝ կամաց-կամաց սկսում են նմանվել նրանց։ Հասկացե՛ք՝ ցեխաջրով լվացվելով չեն նաքրվում, ցեխոտվում են։ Հասկացե՛ք նաև, որ, այո՛, բացառված է, չի կարող լինել վերադարձ անցյալին։ Բայց սա էլ ճիշտ չի մեկնաբանվում, չվերադառնալ անցյալին՝ նշանակում է չվերադառնալ անցյալի հոռի բարքերին ու արատներին, այլ ոչ թե ջնջել այն ամենն, ինչ եղել է անցյալում»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։
Նա նշել է, որ անցյալում շատ դրական բաներ էլ են եղել։
«Անցյալում հաղթանակներ ու մեծագույն ձեռքբերումներն են եղել, և այդ ամենը մեր ժողովուրդն է արել։ Պատմությունը ձեզնից չի սկսվելու։ Ուշքի՛ եկեք։ Ձեռքբերվածի արժեքը չգիտակցելով՝ եղածն էլ կկորցնեք»։
Նա հայտարարել է, որ մենք, փաստացի, գտնվելով պատերազմի և շրջափակման մեջ, պարտավոր ենք զարգանալ պատերազմական շրջափակման և դեպի ծով ելք չունենալու պայմաններում՝ առանց, սակայն, զիջելու մեր համազգային շահերն ու ձեռքբերումները։
«Այս նպատակին հասնելու համար պետք են խորքային և բազմակողմանի փոփոխություններ։ Մենք կարող ենք և պետք է զարգացնենք մեր երկիրը՝ առանց թշնամուն զիջելու։
Լրջացե՛ք և ստանձնե՛ք ազգային իշխանություններին վայել ձեզ բաժին հասած հանձնառությունը, ապա թե ոչ, այս դեղին քարտերը մի օր կարմիր կդառնան»։
Մանրամասները՝ տեսանյութում։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...