12:33 24.05.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են գտնվել ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերազինման միջոցառմանը:
Կառավարության կողմից որոշում է ընդուվել աջակցել դատաբժշկական կենտրոնին ձեռք բերելու ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, անհրաժեշտ հզոր համակարգչով և ծրագրային ապահովմամբ, որը համարվում է ոսկյա ստանդարտ դատագենետիկական փորձաքննությունների իրականացման գործում:
Արսեն Թորոսյանը նշել է, որ առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով` տրվում է հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննությունների իրականացման մեկնարկը:
«ԴՆԹ-ի միջոցով անձի նույնականացման դատագենետիկական փորձաքննությունները՝ մարդու կողմից թողնված ցանկացած կենսաբանական ծագման հետքի նույնականացումն անձի հետ և արյունակցական կապի հաստատումը, ամբողջ աշխարհում ապրում են ոչ պակաս զարգացում, քան թվային տեխնոլոգիաները»,- նշել է նախարարը:
Առողջապահության ոլորտի պատասխանատուն շեշտել է, որ համագործակցելով պաշտպանության նախարարության հետ իրականացվում է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների, գերիների և պատանդների հայտնաբերման ծրագիր, որի շրջանակներում միջազգային Կարմիր խաչի աջակցությամբ անհայտ կորածների հարազատներից ստացվել են կենսաբանական ծագման նմուշներ: Ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների և առաջիկայում ծրագրավորված բանակցությունների համաձայն` հնարավոր կլինի այդ նմուշների գենետիկակական նույնականացումներն իրականացնել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում:
«Հաջորդ նախագիծը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում Ինտերպոլի միջազգային կազմակերպության որոնողական պահոցի/բազայի ծրագրի ներդրումն է։ Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու արդյունքում կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հյանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով ԴՆԹ բնութագրերը, որոնք հայտնաբերվում են դատագենետիկական փորձաքննության արդյունքում պետք է տրամադրվեն ոստիկանությանը հատուկ կապի միջոցով, որն արդեն իսկ հաստատված է ԱՆ Դատաբժշկական կենտրոնի և ոստիկանության միջև», – ընդգծել է Արսեն Թորոսյանը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...