14:37 24.05.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների հետ կապված մի շարք հարաբերություններ:
«Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը 36 էր, առաջարկում ենք այն հասցնել 40-ի: Բացի դրանից՝ ինչպես արդեն հայտարարվել էր, «Պատիվ ունեմ» ծրագիրը հնարավորություն է ստեղծում ոչ թե 3 տարի հետուսումնական ծառայություն ունենալ, այլ 2 տարի, բացառությամբ բժշկական մասնագիտությունների»,- ասաց Բալայանը:
Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ ըստ իրենց` ամենակարևոր հատվածը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի սահմանումն է միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող անձանց համար:
«Սա կարևորագույն փոփոխություն է, որ առաջարկվում է, մասնավորապես զինված ուժերում ավելի որակյալ, մասնագիտացված շարքային կազմի զինծառայողներ ներգրավելու ուղղությամբ: Նախորդ տարվա սեպտեմբերին փոփոխեցինք և թույլատրվեց, որպեսզի հանրակրթական դպրոցում, անկախ նրանից, թե ինչ տարիքի է, մեկ անգամ տարկետում տրվի: 19 տարեկան մի շարք քաղաքացիներ կային, հիմա մենք առաջարկում ենք ընդլայնել այդ հնարավորությունը»,- ասաց նա:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...