Մանրամասներ Բասենում տեղի ունեցած ողբերգությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Մանրամասներ Բասենում տեղի ունեցած ողբերգությունից

16:37 24.05.2019

Այսօր Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղում իր տան հարևանությամբ բնակվող քրոջը սպանած, նրա որդուն դանակահարած, ապա նկուղում առաստաղից կախվելու միջոցով  ինքնասպան եղած 59-ամյա Ալբերտ Կանդալյանը 2009 թվականից հաշվառված է եղել Ախուրյանի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում` շիզոֆրենիա ախտորոշմամբ։
«Հիվանդը մշտապես գտնվել է հսկողության տակ, բավականին հանգիստ է եղել, ուներ լավ ընտանիք, ովքեր մշտապես հետևում էին ժամանակին դեղորայք ընդունելու ցուցումներին։ Նա որոշ ժամանակ ստացիոնար բուժում է ստացել նաև հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ էլ կատարվել է ախտորոշումը»,- պարզաբանել է Ախուրյանի բժշկական կենտրոնի հոգեբույժ Օհաննա Չախոյանը։
Ալբերտ Կանդալյանն ունեցել է հաշմանդամության երկրորդ կարգ, և վերջին անգամ առողջության կենտրոնից հոգեմետ դեղորայք ստացել է նրա կինը՝ մայիսի 11-ին։ Ըստ հոգեբույժի` տղամարդը հանցագործությունները կատարել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում։
«Շիզոֆրենիա հիվանդության դեպքում մարդու մոտ  կարող են հանկարծակի տեսողական ու լսողական ցնորքներ լինել, որոշակի ձայների ազդեցության տակ հիվանդները կատարում են որոշակի գործողություններ, ինձ թվում է` Ալբերտ Կանդալյանի մոտ նման իրավիճակ է եղել», – ասել է հոգեբույժը։

Իսկ դանակահարված 25-ամյա Վահագն Կանդալյանը վերին վերջույթների բազմաթիվ վնասվածքներով, կտրվածքներով  հարևանների օգնությամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են: Բժիշկների գնահատմամբ` երիտասարդի առողջական վիճակը կայուն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP