17:05 24.05.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում ընթացող լսումների ժամանակ խոսել է արդարադատության համակարգի մասին:
«Այս միջավայրում կա տոտալ անհանդուրժողականություն մյուս կարծիքի հանդեպ, երբ նայում ես հասարակական դիսկուրսը, հնչում են գիլյոտինի կոչեր, հնչում են քաղաքական վենդետաների կոչեր: ԵԽԽՎ-ի համազեկուցողների հայտարարությունը զտում են: Մի կողմը վերցնում է իրեն հաճելի նախադասությունը, մյուս կողմը վերցնում է իրեն հաճելի նախադասությունը, բայց իրականությունն այն է, որ համազեկուցողների գնահատականի մեջ կար, որ, այո, քաղաքական պրեսինգը դատական համակարգի վրա չպետք է լինի: Կար նաև լիակատար աջակցություն գործող իշխանությանը կոռուպցիայի դեմ պայքարում և դատական համակարգն առողջացնելու պայքարում»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ դատական համակարգը պետք է առողջանա, բայց բացառապես օրենքի շրջանակում:
«Բայց եթե մենք այս պրոցեսը տանելու ենք նովգորոդյան վեչեի օրինակով, որտեղ Նովգորոդի հրապարակում իշխան Յուրիկի հրահանգով ժողովրդի անունից քաղաքական գիլյոտիններ էին կախվում, ապա մենք շատ ավելի վատ արդյունք ենք ունենալու: Ես չեմ հավատում հին արժեհամակարգով գործող դատավորների ռեստարտին, որովհետև եթե մարդիկ տարիներ շարունակ աշխատել են քաղաքական պատվերի ռեժիմի տակ, չեմ հավատում, որ նրանք կարող են սպանել իրենց մեջի ստրուկին: Բայց մենք ուզում ենք, որ ցանկացած պրոցես գնա փոխադարձ հանդուրժողականությամբ, մթնոլորտը պետք է լինի խաղաղ»,- ասաց Զոհրաբյանը:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...