12:45 25.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ղազախական Xabar 24 հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում խոսել է լրագրության, Եվրասիական մեդիա ֆորումի մասին։
«Աշխարհն այսօր անկայուն է, այդ պատճառով երկխոսություն է պետք խնդիրները լուծելու համար: Եթե բանավեճ չլինի, վստահություն էլ չի լինի: Մեր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ այսօր լուրջ կոնֆլիկտներ չկան ԼՂ հակամարտության հարցում: Իմ դերն այստեղ աննշան է, ես միշտ կողմերին փոխզիջման կոչ եմ անում, որը լուծում կբերի, որ չլինեն ռազմական հակամարտություններ և ռազմական գործողություններ: Կարևոր է, որ ես այս ֆորումում կարող եմ ներկայացնել բոլոր այս թեմաները»,- ասել է նա:
Լրագրողը հիշեցրել է՝ Հակոբյանը, լինելով լրագրող, ղեկավարելով լրատվամիջոց, խոստացել էր աչալրջորեն հետևել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, խստորեն քննադատել մտահոգիչ զարգացումները, քննադատել նաև ամուսնուն՝ ՀՀ վարչապետին:
«Այո´, ճիշտ է, ես նման հայտարարություն արել եմ: Պետք է ասեմ, որ Հայաստանում այսօրվա դրությամբ ԶԼՄ-ներն անկախ են, ինչպես երբեք, կարևոր դեր են խաղում սոցկայքերն ու նորությունները, որ հրապարակվում են սոցկայքերում: Մեր օրերի խնդիրներից մեկը կեղծ լուրերն են, բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է խախտենք կայքերի ներկայացուցիչների իրավունքները՝ ֆեյք նորությունների դեմ ինչ-որ կերպ պայքարելու համար: Իրականում, Հայաստանում լրատվամիջոցներն այսօր այնքան անկախ են, որ բանը չի հասնում ինչ-որ մեկին քննադատելուն, հատկապես՝ իմ ամուսնուն, քանի որ կան այլ սոցիալական հարցեր»,- նշել է Հակոբյանը:
Նրա գնահատմամբ՝ լրագրողները հարմարվել են նոր, արդի իրողություններին: Հակոբյանը մասնավորեցրել է՝ խոսքը սոցկայքերի մասին է, որ օգնում են ավելի օպերատիվ լինել:
«Իրականում, կարծում եմ, որ դասական տպագիր լրատվությունը լավագույն ժամանակները չի ապրում, ապագան թվային լրատվությանն է, այդպես է ցույց տալիս նաև պրակտիկան, տպագիր լրատվամիջոցները դառնում են էլեկտրոնային»,- ասել է նա:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...