Արդյո՞ք Արևմտյան Եվրոպան հասկանում է նրա որոշման պատճառը. Independent-ը Մխիթարյանի` Բաքու չմեկնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Արդյո՞ք Արևմտյան Եվրոպան հասկանում է նրա որոշման պատճառը. Independent-ը Մխիթարյանի` Բաքու չմեկնելու մասին

12:36 25.05.2019

Եվրոպայի մարզական հանրությունը քննարկում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին որոշումը: Այս մասին գրում է բրիտանական Independent պարբերականը՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելուն և Արցախյան պատերազմի և հակամարտության կարգավորմանը:

Պարբերականը նշում է, որ տեղեկությունն այն մասին, որ հայ կիսապաշտպանը որոշել է բաց թողնել կարևոր հանդիպումը անվտանգության նկատառումներով՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտության հետ, փակուղու մեջ է դրել «Արսենալ»-ի երկրպագուներին, բրիտանական ԶԼՄ-ներին, քաղաքական գործիչներին և միջոցառման կազմակերպիչներին:
«Արդյո՞ք Արևմտյան Եվրոպան հասկանում է նրա որոշման պատճառը, բացի նրանից, որ այն կապված է Հարավային Կովկասում առկա լարվածության հետ»,- գրում է թերթը:

Պարբերականին հիասթափեցրել է նաև «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հայտարարությունը, թե ինքը չի հասկանում այդ քաղաքականությունը, և այն հնարավոր է` նույնքան ճիշտ է նաև Եվրոպայի բոլոր արտաքին գործերի նախարարների համար:

«Համայնքների պալատում Թոմ Վաթսոնը և Ջերեմի Ռայթը համաձայնել են, որ եզրափակչին մասնակցելու ցանկություն ունեցող հայ անվանի մարդկանց նկատմամբ խտրականությունը վնասում է գեղեցիկ խաղի հեղինակությանը: Սակայն Մխիթարյանի գործի բավականին դատարկ (նույնիսկ, եթե անկեղծ) արտահայտություններով հանդերձ, լուրջ քաղաքական հարց է ընդգծվում. ի՞նչ անել Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող խորքային արմատավորված էթնիկ հակամարտություններից մեկի հետ: Հայաստանը և Ադրբեջանը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող երկրներ են: Կովկասը հեթանոսական մարդկության օրրանն է ու մի շարք մեծագույն կայսրությունների գերեզմանոցը: Ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների ջերմությունն ու հյուրընկալությունը լեգենդար է, բայց երբ խոսքը վերաբերում է հայերի և ադրբեջանցիների միջև փոխըմբռնում գտնելուն, հյուրընկալությունն այդտեղ ավարտվում է»,- գրված է հոդվածում:

Պարբերականը անդրադարձել է խորհրդային տարիներին հայերի և ադրբեջանցիների՝ իրար կողք-կողքի ապրելուն, 1980-ական թվականների վերջերից սկսված խնդիրներին, Նախիջևանի խնդրին, Արցախյան պատերազմին, Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի ջարդերին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«1994թ. կրակի դադարեցումից հետո խաղաղություն չհաստատվեց: Այսօր էլ անմեղ մարդիկ են զոհվում շփման գծում»,- նշում է թերթը:

Հիշատակվում է նաև 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի մասին: Հոդվածագիրը նշում է, որ ժամանակն է առաջընթաց գրանցելու, եթե ոչ վերջնական որոշում: Ըստ լրագրողի՝ Մխիթարյանի հետ կապված խնդիրը կարող է դրա համար լուրջ խթան հանդիսանալ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

18:30 03.08.2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

18:07 03.08.2025

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղային

17:51 03.08.2025

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղային

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել […] ...

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կա

17:45 03.08.2025

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կա

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

BACK_TO_TOP