Ո՞ր մթերքներն է վտանգավոր օգտագործել հղիության ընթացքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

Ո՞ր մթերքներն է վտանգավոր օգտագործել հղիության ընթացքում

22:31 25.05.2019

Բժիշկները եկել են այն եզրահանգման, որ չիպսերը, մայոնեզը և այն մթերքները, որոնք իրենց մեջ պարունակում են լինոտիպային թթուներ և այլ ճարպեր, վնասակար են հղիների համար, գրում է Journal of Physiology-ն:

Բժիշկների խոսքով՝ հղի կանայք պետք է հետևեն իրենց սննդակարգին, քանի որ մի շարք նուտրիենտների օգտագործումը կարող է բացասական ազդել պտղի վրա:

Վերջին հետազոտությունները, որոնք արվել են մկների վրա,  ցույց են տվել, որ ծխախոտի օգտագործումը կրկնակի ավելացնում է վիժման վտանգը, իսկ ձկան յուղն էականորեն նվազեցնում է այն:

Նշվում է, որ գիտափորձի ժամանակ omega 6 տեսակի յուղերը, որոնք առկա են մայոնեզի և բուսայուղի մեջ, ազդել են հղի առնետների առողջության վրա:

Ավստրալացի կենսաբաններն առնետների սննդակարգը փոփոխել են․ առնետներին տվել են 5 անգամ ավելի շատ լինոտիպ թթու պարունակող սնունդ: Դրանից հետո գիտնականները հետևել են առնետներին:
Գիտնականները հայտնաբերել են, որ բորբոքումների զարգացման հաճախականությունն ավելանում է, անկախ այն բանից, որ առնետներն ավելորդ քաշ չեն հավաքում, կամ էլ շաքարային դիաբետ և այլ հիվանդություններ չունեն:

Նման կերպ գիտնականները նաև չեն արձանագրել պտղի ծավալի և օրգանների աճ: Դրա փոխարեն հղի առնետի օրգանիզմում աճել է վիժում առաջացնող հորմոնը:

Ընդ որում, հետազոտությամբ պարզվել է, որ արական բջիջները  ավելի դժվար են դիմանում «բջջային սթրես» -ին քան իգական բջիջները:

Հաշվի առնելով ճարպային թթուներից առաջացող ռիսկերը, գիտնականները հորդորում են հղի կանանց (հատկապես նրանց, ովքեր պետք է տղա ունենան) խուսափել omega 6 պարունակող մթերքի օգտագործումից:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP