Մենք չունենք որևէ բարդույթ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ո՛չ ապագա մարդկանց հետ. Աննա Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Մենք չունենք որևէ բարդույթ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ո՛չ ապագա մարդկանց հետ. Աննա Հակոբյան

13:54 27.05.2019

Ի վերջո պետք է ազատվենք նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու ցանկությունից կամ սովորությունից: Այս մասին ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Ուզում եմ դա խորհուրդ տալ մի պատճառով՝ դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, որովհետև համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք: Հիմա ես այդ մասին այս ասուլիսում 5 րոպե կխոսեմ, դա ես համարում եմ անտեղի կորսված ժամանակ, դուք ձեր լրատվամիջոցի էջերում անընդհատ կգրեք այդ մասին որևէ հոդված: Ես դա անտեղի ռեսուրսի վատնում եմ համարում:

Չկա այդպիսի բան ու չի կարող լինել: Մեր երկու հիմնադրամներին նվիրատվություն անել կարող են բոլորը: Նույն տրամաբանությամբ կարող եմ ասել, որ նախկինում ոչ բոլորն են կարողացել նվիրատվություն անել վարչապետի տիկնոջ հիմնադրամում: Երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ շատ հեռվից են մոտենում, նույնիսկ  միջնորդների  միջոցով են մոտենում, հարցնում՝ կարո՞ղ  են անել նվիրատվություն, թե՞ չէ: Մենք չունենք նման որևէ բարդույթ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ո՛չ ապագա մարդկանց  հետ»,- ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Նա խորհուրդ է տվել չշահարկել այն փաստը, որ «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամներին նվիրատվություն են կատարել նաև այն անձինք, որոնց կողմից նախկինում իշխանություններին պատկանող հիմնադրամներին նվիրատվություն կատարելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ որակում էր որպես օլիգարխների կողմից իշխանություններին հաճոյանալու և արտոնություններ ստանալու փորձ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP