Հողեր հանձնելու թեմաներ շրջանառում են նրանք, ովքեր բանակցել են այդ օրակարգով․ Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Հողեր հանձնելու թեմաներ շրջանառում են նրանք, ովքեր բանակցել են այդ օրակարգով․ Ալեն Սիմոնյան

11:42 28.05.2019

Նիկոլ Փաշինյանի ակնարկած դավադիր պատերազմի հրահրման մասին խոսելիս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց, որ բոլորն էլ լավ գիտեն, թե ինչ է կատարվում, թե ինչպիսի մեխանիզմներ ու միջոցներ են օգտագործվում այս կամ այն պաշտոնյային վարկաբեկելու համար։ Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմին, Սիմոնյանի խոսքով՝ դա ընդամենը խոսքի դարձվածք է։

«Դա խոսքի դարձվածք է, պետք չէ ամեն ինչը պատերազմ … չի նշանակում, որ դանակներն ու տանկերը վերցնելու ենք, գնանք մարդ սպանենք։ Պատերազմ բառը միշտ չի նշանակում, որ պետք է զենք կիրառվի։ Եթե խոսքը գնում է դավադիր պատերազմի մասին, մենք պետք է հասկանանք, որ այսօր քաղաքական դաշտում գործում են երկու խումբ մարդիկ։ Կան մարդիկ, որ քաղաքական գործունեությամբ են զբաղվում և իրենց քաղաքական ուժն են ներկայացնում։ Եվ կան մարդիկ, որոնք վճարվում են, որպեսզի ընդդիմության տեսլիք ստեղծվի։ Վճարվում են այն մարդկանց կողմից, ովքեր անցնում են տարբեր քրեական գործերով կամ, ամենայն հավանականությամբ, կանցնեն հետագայում, որոնց անունները շատ լավ գիտենք», – ասաց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է հողեր հանձնելուն, Սիմոնյանը պնդում է, որ այն մարդիկ, ովքեր հողեր հանձնելու մասին թեմաներ են շրջանառում, հենց այդ մարդիկ են բանակցել նման տարբերակներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

BACK_TO_TOP