15:26 28.05.2019
Այս գիշեր՝ ժամը 03։05-ին, Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Խմելնինցկի փողոցում տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:
Հրշեջներից 5 ժամից ավելի է պահանջվել հրդեհի տարածումը կանխելու, կրակը մեկուսացնելու համար: Հրդեհի հետևանքով 236 տարածքի 219 տնակի 70 քառակուսի մետր մակերեսից 50 քառակուսին և գույքի մի մասն այրվել է:
Խմելնինցկի 236 տարածքի 1 հասցեում 2 տնակները տեղադրվել են երկրաշարժից հետո, որը հետո կցակառույցներով տնակատերերը մեծացրել են: Հեղինե Նիկողոսյանի ընտանիքն այս տնակ տեղափոխվել է 1995 թվականին, երբ ֆինանսական խնդիրների պատճառով բնակարանն է վաճառել։
Տնակն էլ պատկանում էր նրա ծնողներին: Այս գիշեր բռնկված հրդեհից հետո 70 քառակուսի մետր մակերեսով տնակից անվնաս է մնացել 20 քառակուսին, որն էլ տնակի խորդանոցն է :
«Նկատեցի, որ պեծեր կթռնեին, դուրս էկա: Ճվացի, ըսեցի էրեխե՛ք, դուրս էկեք, պաժառ է»,- նկարագրում է տանտիրուհի Հեղինե Նիկողոսյանը։
«Վայրկյանական բոցը տարածվավ ու գնաց առաջ, կանգնած կնայեի ու ես հեչ բան չէի կրնա էնել, լրիվ այրվավ»,- նկարագրում է Դիանա Հակոբյանը։
Իսկ կրակն, ըստ տանտիրուհու, առաջացել էր շքամուտքի վերևի հատվածում գտնվող հոսանքալարերից։ Մայր ու աղջիկ փորձել են հանգցնել կրակը, բայց մոտենալ օջախին չեն կարողացել, բաց հաղորդալարերը չեն թողել:
Երբ տեսել են, որ արդեն անզոր են կրակի դեմն առնել, ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն: Գիշերը՝ 03։15-ին, դեպքի վայր է եկել երկու մարտական հաշվարկ: Այրվող տնակին հրշեջները կարողացել են մոտենալ միայն թաղամասը հոսանքազրկելուց հետո։
5 ժամից ավելի շարունակվել են հրդեհի մեկուսացման աշխատանքները: Կանխել են տարածումը, բայց տնակի հյուրասենյակը, նախասրահը, ննջարանն ու սանհանգույցն ամբողջությամբ այրվել են։
«Ոչ մի բան չկա, չի մնացել, մնացել ենք բաց երկնքի տակ, քնելու տեղ նույնիսկ չունինք»,- ասում է տանտիրուհին:
Մասնակի տուժել է նաև տան գույքը: Գիշերվանից Նիկողոսյանները մնացել են դրսում, այդ ժամին հարազատներին ու հարևաններին չեն անհանգստացրել:
Ընտանիքի հայրը Ռուսաստանի Դաշնությունում է, մեկնել է արտագնա աշխատանքի: Ընտանիքի մյուս 4 անդամները մի քանի օր կմնան հարազատների տներում: Մայրը պատրաստվում է ժամանակավոր կացարանի հատկացման խնդրանքով դիմել քաղաքային իշխանություններին:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...