18:50 29.05.2019
ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչում այսօր լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը, կորոշեն մրցաշարի հաղթողին: Խաղը մեզ՝ հայերիս համար, գուցե այդքան չհետաքրքրեր, եթե այն չանցկացվեր Բաքվում և չծավալվեր Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալը:
Հատկանշական է, որ այս հանդիպման և Մխիթարյանի Բաքու գնալու մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս կիսաեզրափակիչ՝ «Վալենսիա»-«Արսենալ» դիմակայությունից առաջ:
Կիսաեզրափակիչից հետո ՈւԵՖԱ-ն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել էր հաստատել, որ Մխիթարյանը Բաքվում խնդիրներ չի ունենա:
«Դա սովորական գործընթաց է օգնել ակումբներին ու ֆեդերացիաներին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ժամանակ վիզայի աջակցություն ցուցաբերել ֆուտբոլիստներին:
Մենք պահանջել ենք հաստատել, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է հայ կիսապաշտպանը Ադրբեջան այցելության ժամանակ խնդիրներ չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Սկզբում հայտնի չէր` կգնա՞ արդյոք Հենրիխը Բաքու, թե՞ ոչ: Հայ կիսապաշտպանը «Վալենսիա»-ի հետ խաղից հետո սոցիալական ցանցերից մեկի իր էջում Եվրոպա լիգայի գավաթը ձեռքին լուսանկար էր հրապարակել հետևյալ գրությամբ.
«Մենք դա կարող ենք անել»:
Բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ էին սահմանել հայ կիսապաշտպանի` Բաքու մեկնելու համար: Մխիթարյանի մեկնելու համար սահմանվել էր 1.25 գործակից, իսկ չգնալու գործակիցը 3.55 էր:
Սակայն ընտանիքի հետ քննարկելուց հետո Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեց չմեկնել:
«Հաշվի առնելով բոլոր տարբերակները` մենք բարդ որոշում ընդունեցինք ինձ համար՝ չգնալ Բաքու թիմի հետ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Սա խաղ է, որ հաճախ չի լինում մեր՝ ֆուտբոլիստներիս կյանքում, և պետք է խոստովանեմ, որ ինձ մեծ ցավ է պատճառում այն բաց թողնելը: Ես կերկրպագեմ թիմակիցներիս: Եկեք, բերեք այն տուն»,- գրել է Մխիթարյանը:
«Արսենալի» ֆուտբոլիստները ծափահարություններով ընդունեցին Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշումը։ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին ֆուտբոլիստն ասել էր մարզման ժամանակ և թիմակիցները ողջունել էին դա։
Henrikh Mkhitaryan tells his Arsenal team-mates he won’t be playing in the Europa League final – and every single one applauded. ??? pic.twitter.com/uXLxFjQqSe
— The Sun Football ⚽ (@TheSunFootball) 21 мая 2019 г.
«Արսենալ»-ի երկրպագուները ևս իրենց աջակցությունը հայտնեցին Մխիթարյանին, նույնիսկ նրանցից ոմանք դիմել են ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ կոչ անելով նրան անդրադառնալ թեմային։
«Դուք տեղյա՞կ եք, որ ձեր հայ եղբայր Հենրիխ Մխիթարյանն Ադրբեջանի հետ ռազմական կոնֆլիկտի պատճառով չի մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակչին։ Աշխարհը լռում է»։
Մեկ այլ երկրպագու գրել է․ «Ողջույն Քիմ։ Համոզված չեմ, որ այս հաղորդագրությունը տեղ կհասնի, սակայն եթե կարդաս, ի՞նչ ես կարծում՝ կարո՞ղ ես օգնել Հայաստանի հավաքականի ավագին։ Նա ստիպված է չմասնակցել եզրափակչին, քանի որ հայ է։ Կարո՞ղ ես օգնել Հենրիխին»։
Նույնիսկ բրիտանացի հայտնի հաղորդավար և լրագրող Պիրս Մորգանը «Չելսի»-ի երկրպագուներին կոչ է արել բոյկոտել խաղը:
You have many Armenian fans, @ChelseaFC – are you going to stand by & do nothing about this @HenrikhMkh situation??????
If both teams refuse to play in Baku, @UEFA will have to move the game.— Piers Morgan (@piersmorgan) 21 мая 2019 г.
«Արսենալ»-ի կիսապաշտպանի` Բաքու չմեկնելու հարցը քննարկվեց նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:
«ՈւԵՖԱ-ն ասում է հետևյալը՝ ֆուտբոլը վայելելու իրավունք բոլորն ունեն՝ անկախ նրանից, թե ով ես դու, որտեղից և ինչպես ես խաղում։
Բայց մյուս շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու կյանքի խաղ, քանի որ Հայաստանից է։ Եվ «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները Բաքու ուղևորության վիզաներից զրկվել են։ Սա սկանդալ է, և այս գեղեցիկ խաղի շատ տգեղ կողմը»,- ասել է Թոմ Ուոթսոնը։
It’s scandalous that @HenrikhMkh will miss the Europa League final in Baku because he’s from Armenia – and that Arsenal fans with Armenian names are being denied visas. It shows a deeply ugly side to the beautiful game and is completely unacceptable. pic.twitter.com/KctxUuudTj
— Tom Watson (@tom_watson) 23 мая 2019 г.
Վերջերս հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել է Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ որևէ ակցիա իրականացնել` ի աջակցություն Հենրիխ Մխիթարյանին: Ֆուտբոլիստները ցանկացել են նախավարժանքի դուրս գալ Մխիթարյանի անունով մարզաշապիկներով: Սակայն ՈւԵՖԱ-ից հաղորդել են, որ նմանատիպ ցանկացած քայլ արգելված է: Նաև երկրպագուները առաջարկել էին, որ խաղի ժամանակ նրանք կրեն Մխիթարյանի նկարով դիմակներ:
Բայց մի խումբ երկրպագուներ Բաքվում շրջել են հայ ֆուտբոլիստի՝ 7 համարի մարզաշապիկով: Ադրբեջանցի ոստիկանները, նկատելով դա, մոտեցել են նրանց և կանգնեցրել:
Mkhitaryan fans are feeling the long arm of the law in Baku ahead of the Europa League final…. ?.#Mkhitaryan #Arsenal #EuropaLeague #Baku #Chelsea #aubameyang pic.twitter.com/a1CIuXOo9L
— sntv (@sntvstory) 28 мая 2019 г.
Այսքանից հետո ֆուտբոլասերներին և ֆուտբոլով մի փոքր հետաքրքրված մարդկանց մնում է հուսալ, որ Բաքվում ականատես կլինենք գեղեցիկ ֆուտբոլի, և թող հաղթի ուժեղագույնը: Հուսանք, որ հետագայում նման խնդիրներ չեն առաջանա և ֆուտբոլիստները սիպված չեն լինի ազգային պատկանելությունից ելնելով բաց թողնել կարիերայի կարևորագույն խաղերը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում մայիսի 29-ին՝ ժամը 22:55-ին:
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...