Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցը

21:30 29.05.2019

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է Հենրիխ Մխիթրայանի՝ Բաքու չմեկնելու հարցը․

«Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի հետ կապված գործընթացները, մասնավորապես, այն, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանը ստիպված է եղել չմասնակցել խաղին, ինչպես նաև բազմաթիվ հայ երկրպագուների չեն կարողացել մեկնել Բաքու խաղը դիտելու, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ տասնամյակներ շարունակ հայատյացության սերմանմանն ուղղված պետական քաղաքականության բացասական հետևանքները չեն կարող հաղթահարվել մի ակնթարթում։ Սպորտային իրադարձությունը, որը կարող էր նպաստել հակամարտող կողմերի հասարակությունների հաշտեցմանը, հակառակ ազդեցությունն ունեցավ և ի ցույց դրեց հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ադրբեջանական կողմի անբարեհաճության աստիճանը։

Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյացությունը սկսել է ակտիվորեն օգտագործվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուժային ճնշմանն ուղղված քաղաքականության գործիք։ Տարիների ընթացքում Ադրբեջանում հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը ոչ միայն չի թուլացել, այլև սկսել է ներթափանցել հանրային կյանքի բոլոր բնագավառները, այդ թվում՝ կրթության ոլորտ։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում «քաղաքական գործիչները, կրթական հաստատությունները, ԶԼՄ-ները շարունակում են հայատյացություն քարոզել ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով այդ ատելության հռետորաբանությունը»[1]։

Հայատյացության սերմանումն ու այդ հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսումը բարձրացվել են պետական քաղաքականության աստիճանի, որն Ադրբեջանի նախագահը հետևյալ կերպ է ձևակերպել՝ «Ադրբեջանի հիմնական թշնամին համայն հայությունն է»։

Ադրբեջանում ռասիզմի և հայատյացության դրսևորումների առկայությունը հաստատվում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային դաշնագրի հարցերով խորհրդատվական հանձնաժողովի փաստաթղթերում։

Ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյացության հողի վրա կատարված հանցագործությունների խրախուսման աղաղակող օրինակներից է 2012 թ. օգոստոսին Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջան՝ հետագա ներմամբ, հերոսացմամբ և որպես նմանակման օրինակ համազգային փառաբանմամբ։ Մինչդեռ, Ռամիլ Սաֆարովը հանցագործ է, ով հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում Բուդապեշտում անցկացվող դասընթացներին իր հետ մասնակցող հայազգի սպային քնած ժամանակ կացնահարելու համար։

Ռասիզմի և անհանդուրժողականության հետ պայքարի եվրոպական հանձնաժողովը միանշանակ կերպով նշել է, որ նմանատիպ գործողությունները կարող են անպատժելիության զգացում արմատավորել այն մարդկանց մոտ, որոնք ամենալուրջ բնույթի ռասիստական հանցագործություններ են կատարել[2], իսկ Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովն Ադրբեջանի իշխանությունների տվյալ քայլը որակել է ռասայական ատելության և ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսում և հրաժարում տուժողներին իրավական պաշտպանություն տրամադրելուց[3]։

Ադրբեջանում հայատյացության հիմնախնդիրն այնպիսի ծավալների է հասել, որ Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, որը հասարակայնորեն հանդես է գալիս հօգուտ հայերի հետ ցանկացած հարաբերությունների կարգավորման, ադրբեջանական իշխանությունների կողմից ենթարկվում է ահաբեկման և հալածանքի, ինչպես դա եղավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հետ։ Համատեղ քաղաքացիական խաղաղարար նախաձեռնություններին մասնակցելն իսկ ադրբեջանական իշխանությունների համար բավարար հիմք է կեղծ քրեական գործեր հարուցելու համար։ 2014 թ․ մի շարք  առաջատար ադրբեջանական իրավապաշտպաններ և լրագրողներ, որոնք մասնակցում էին վստահություն ձևավորելուն ու հասարակություններին խաղաղության նախապատրաստելուն ուղղված նախագծերին, ձերբակալվել են պետական դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։

Ավելին, ցանկացած հայկական ազգանուն ունեցող մարդ, անկախ քաղաքացիությունից և տարիքից, Ադրբեջան այցելելու փորձի ժամանակ ենթարկվում է խտրականության։ Տվյալ իրավիճակը նույնիսկ պատճառ է դարձել 2017 թ․ հուլիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ կողմից ծավալուն մեկնաբանության։ Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչությունը ստիպված է եղել արձանագրել, որ Ադրբեջան այցելող հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիներն իսկապես ենթարկվում են խտրականության՝ ըստ էթնիկ հատկանիշի։

Չնայած միջազգային կազմակերպությունների բազմաթիվ հորդորներին՝ ադրբեջանական իշխանությունները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում՝ կատարելու խտրականության բոլոր ձևերի վերացման բնագավառում իրենց միջազգային պարտավորությունները։

Ադրբեջանում այլատյացության հետ կապված իրավիճակի շարունակական վատթարացման ֆոնին միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է՝ ազդել ադրբեջանական իշխանությունների վրա՝ ատելության քարոզի դադարեցման և դրա հարուցած բացասական երևույթների վերացման նպատակով։ Տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ հայատյացության հանրային արտահայտումն ադրբեջանական հասարակության մեջ սկսել է ընկալվել որպես նորմա։ Այդ բացասական միտումը ետ շրջելու համար անհրաժեշտ կլինի միջազգային հանրության աջակցությամբ գործուն միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան ադրբեջանական հասարակությանը ձերբազատվել իշխանությունների կողմից արմատավորվող մարդատյացության նորմերից ու կողմնորոշիչներից և բռնել առողջացման ուղին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP