13:11 30.05.2019
Խորհրդարանն այսօրվա նիստում քննարկման դրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ՀՀ վարչապետն այդ պաշտոնում առաջարկել է Սեդա Շահինյանի թեկնածությունը՝ երեք տարի ժամկետով: Շահինյանը ներկայացրեց իր կենսագրությունից որոշ մանրամասներ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը «Միասնական էներգետիկ շուկայի» ձևավորմանն անդրադարձավ, կարևորեց էներգակիրների տարանցման համար միասնական ոչ խտրական գնագոյացման սկզբունքների սահմանումը, ինչպես պիտի հասնել դրան, ինչ ազդեցություն կունենա հանձնաժողովի, այդ ոլորտում իրավիճակի վրա:
Շահինյանն ասաց, որ դա իսկապես ածանցվում է հանձնաժողովի իրավասություններից, հանձնաժողովը գործուն մասնակցություն է ունենում ԵՏՄ շրջանակներում հրավիրվող բոլոր նիստերին, հանդիպումներին:
«Մինչև 2020 թ. հունիսը պետք է ներդրվի այն միասնական հարթակը, որի շրջանակներում միասնական էներգետիկ շուկայում պետք է իրականացվի առևտուրը: Հանրապետությունն անելիքներ ունի հայ-վրացական ուղղությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի աշխատանքներն ավարտին հասցնելու իմաստով, որ կարողանանք մաս դառնալ այդ ընդհանուր շուկայի ձևավորման և աշխատանքի ընթացքում, կարողանանք օգտագործել ողջ ներուժը, որ թույլ կտա մեր էներգետիկ շուկայում ներգրավել ավելի էժան էլեկտրաէներգիա»,- ասաց նա:
22:39 31.07.2025
Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրաՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
22:27 31.07.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
22:21 31.07.2025
Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ ԽուրշուդյանԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...
22:12 31.07.2025
Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական էԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...
21:51 31.07.2025
Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթողՄիջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը դարձել է Moscow Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ռուդիկ Մակարյանըը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և 1.5 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Մրցաշարին մասնակցել են 8 երկրների հազարից ավելի շախմատիստներ։ ...