15:06 30.05.2019
Ստեփանակերտ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ քիչ առաջ դիմավորել են ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը մասնակից Աբխազիայի ֆուտբոլի հավաքականին: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը:
Աբխազիայի թիմին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը, Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, ֆուտբոլասերները դիմավորել են աղ ու հացով, զուռնա դհոլով, արցախյան այցեքարտը հանդիսացող ժենգյալով հացով, գինով:
Արցախի այան ու ապան իրենց հերթին ողջունել են հյուրերին և օրհնանքի խոսքեր հղել նրանց: Աբխազիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մրցավար Բեսլան Աջինդիսալն ասել է, որ իրենց հավաքականը եղել ու խաղացել է Արցախում, իսկ ինքն առաջին անգամ է այստեղ:
«Մեզ համար շատ հաճելի է լինել Արցախում: Այստեղ մարդիկ շատ բարյացակամ են, հյուրասեր: Իմ կարծիքով` այստեղ կկազմակերպվի մեծ տոնախմբություն, և մենք էլ ուրախությամբ մասնակիցը կդառնանք այդ ամենին: Ակնկալում ենք, որ խաղերից կստանանք հաճույք: Առաջնության մասնակիցներին ցանկանում ենք արդար մրցակցություն, հաճելի հիշողություններ, դրական զգացողություններ»,- ավելացրել է գլխավոր մրցավարը:
Հավաքականի անդամ Չանդա Դաուրը ևս առաջին անգամ է Արցախում: Նա ունի մարտական տրամադրություն:
«Մենք ուրախ ենք, որ այսօր գտնվում ենք Արցախում: Մեզ դիմավորեցին հիանալի, և առաջին տպավորությունս շատ դրական է: Մենք տեսանք խաղաղ երկիր՝ շրջապատված լեռներով ու գեղեցիկ տեսարաններով: Ես մարդկանց կողմից այստեղ որևէ ագրեսիա չեմ նկատում: Գիտեմ, որ Արցախում եղել են պատերազմներ, մենք՝ Աբխազիայի քաղաքացիներս, նույնպես անցել ենք պատերազմների միջով, այս իմաստով երկու երկրների ժողովուրդներն ունեն նմանություններ»,- մասնավորապես ասել է մարզիկը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի խոսքերով՝ այսօրվանից մեկնարկել է ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը մասնակից թիմերի դիմավորման արարողությունը:
Նա նշել է, որ այսօր կդիմավորեն նաև Հարավային Օսիայի հավաքականին, իսկ հունիսի 1-ին՝ մյուս թիմերին: ConiFA-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 1-ին:
«Հունիսի 2-ից կմեկնարկեն ConiFA-ի խաղերը, որոնք կհեռարձակվեն նաև օնլայն տարբերակով: Արցախի և Սամպիի թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 2-ին՝ ժամը 18:30-ին, Ստեփանակերտի մարզադաշտում»,- տեղեկացրել է Ա. Դանիելյանը:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...