Գյումրիում սարդոստայն հիշեցնող հաղորդալարերը փաթաթված են գազի խողովակներին, իսկ հենասյուները թեքված են առանձնատների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիում սարդոստայն հիշեցնող հաղորդալարերը փաթաթված են գազի խողովակներին, իսկ հենասյուները թեքված են առանձնատների վրա

21:52 01.06.2019

Գյումրիի  բազմաթիվ  թաղամասերում էլեկտրաենթակայանները վթարային են, եղած մալուխները՝  մաշված: Հիմնականում սեփական տներով բնակեցված թաղամասերում հոսանքալարերն անցնում են անթույլատրելի հատվածներով, որոշ տեղերում՝ խիստ խճճված ու անկանոն դասավորությամբ:

Նման վիճակի պատճառով թաղամասերում դեռ հաճախակի են Էներգաանջատումները, հոսանքի տատանումները: Վթարային իրավիճակներից ու հոսանքահարումներից ապահովագրված չեն Գյումրիի Հնոցավան թաղամասի բնակիչները:

Հոսանքալարերով ծանրաբեռնված փայտյա հենասյունը սեփական տան դիմաց է, որի կողքով անցուդարձ են անում ամբողջ թաղամասի բնակիչները: Փտած հենասյունը մոտ կես մետր թեքվել է տանիքի վրա, որտեղով էլ անցնում են բոլոր առաբձնատների հոսանքալարերը: Քամիների ու անձրևների ժամանակ դրանք ավելի վտանգավոր են դառնում:

Հնոցավան թաղամասի երկու ենթակայաններում վթարները քիչ չեն,  հոսանքի տատանումները՝  հաճախակի: Տներ մտնող մալուխները որոշ հատվածներում բաց են ու կցոններով, որոնք ոչ միայն թեքված հենասյան վրա են, այլև փաթաթված են գազի խողովակներին կամ անձրևատար թիթեղներին:

Հաղորդալարերն անթույլատրելի ու վտանգավոր հատվածներում հայտնվել են դեռ 90-ականներին, երբ էլցանցը հաշվիչները  բնակարաններից տեղափոխելու աշխատանքներ սկսեց: Հենասյուների բացակայության պատճառով մալուխները ձգվում էին ինչպես ու որտեղ հարմար էր։

Բնակիչներն էլ իրենց հերթին անկանոն հոսանքալարեր են անցկացրել: 25 տարուց ավելի է՝ թաղամասում նման վիճակ է: Բնակիչները դիմել ու դիմումներ են գրել, բայց նորոգումների հերթը, ինչպես քաղաքի շատ թաղամասերին մինչ հիմա չի հասել:

Էլցանցի գլխավոր ճարտարագետը Հնոցավան թաղամասի ենթակայանների վիճակից տեղակացավ ցույց տված լուսանկարներով: Նման տեսարանները թեև միայն այս թաղամասում չեն: Ենթակայաններում վերանորոգումները հերթի են դրված:

Արդյո՞ք Հնոցավան թաղամասում հնարավոր է աշխատանքներ տարվեն արտահերթ, ճարտարագետը բնակիչներին խորհուրդ տվեց սպասել մեկ ամիս: Իսկ այդ ընթացքում փտած հենասյան հարցը կլուծեն:

Վթարային ենթակայաններն ու մալուխները ծայրամասային թաղամասի բնակիչների միակ մտահոգությունը չեն: Կոյուղատարի համար  ջրմուղը փոսեր է փորել, իսկ փողոցի վերանորոգումը թողել են բնակիչներին :Փողոցը 10-ը տարուց ավելի է՝ անանցանելի է:

Չոր եղանակներին փոշին է, իսկ անձրևների ժամանակ՝ ցեխը: Թաղամաս մտնելը ոչ միայն մարդկանց, այլև մեքենաների համար անհնար է։

Ծայրամասային թաղամասի ապրողների ձայնն ու բողոքն այսքան ժամանակ տեղ չի հասել: Իրենք իրենց ուժերով են փողոցը հարթեցրել: Գումար են հավաքել և ավազով ու քարերով փոսերը փակել: Բայց արած գործն էլ մի քանի ամսվա կյանք ունի:

Հնոցավանի բնակիչները հիմա չգիտեն էլ իրենց փողոցը երկրորդական, թե ուղղակի անտեսվածներից է: Կենտրոնական փողոցների վերանորոգման ժամանակ եղել է, որ դիմել են գոնե քանդած ասֆալտն իրենց տան, որով փողոցի փոսերը կփակեին,  բայց  մերժել  են:

700 մետր երկարության փողոցը գոնե անցանելի դարձնելու համար թաղամասի բնակիչներով ստորագրահավաք են արել:  Բոլորի անուն ազգանուններով ու ստորագրություններով դիմումը հանձնել են քաղաքաապետարան: Սպասում են պատասխանի, որից էլ  կախված է, թե  բնակիչները հետո ինչ կձեռարկեն: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP