20:42 30.05.2019
Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Լոնդոնից Հայաստան է ժամանել և ցանկանում է վերաբացել մեծանուն ճարտարապետի թանգարան-ինստիտուտը:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Թամանյանը պատմեց, որ երեք տարի սպասել է ՀՀ քաղաքաշինության արդեն նախկին նախարար Նարեկ Սարգսյանի խոստումը կատարելուն: Վերջինս ասել է, որ ընդունում է իր սխալը` թանգարանի հետ կապված և իր սխալը կուղղի թանգարանը վերաբացելով, բայց 3 տարվա ընթացքում ոչինչ չի արվել: Գագիկ Թամանյանը այժմ մեծ հույսով եկել է, որ թանգարանի հարցը չանտեսվի և այն վերաբացվի:
Խոսելով Ալեքսանդր Թամանյանի թանգարանի համար նախատեսված նմուշների մասին` ճարտարապետի թոռն ասաց, որ այդ բոլոր նմուշները Հայաստանում են և գտնվում են ընտանեկան արխիվում:
«70 տարի ընտանիքս պահել է այդ նմուշները: 2002 թվականին հնարավորություն ունեցանք, չնայած շատ անհարմար դահլիճում, բայց ցուցադրել ենք այդ նմուշները»,- ասաց Թամանյանը:
Նա նշեց, որ ճարտարապետությամբ հետաքրքրված շատ ուսանողներ են եկել և ուսումնասիրել ճարտարապետ պապի գծագրերը:
Գագիկ Թամանյանի խոսքով` գալուն պես ինքը նամակներ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը` Աննա Հակոբյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
«Խնդրել եմ, որ կառավարությունը որոշում կայանցնի Թամանյանի անվան թանգարանի վերաբացման համար: Եթե կառավարության որոշում լինի, կարող են սկսել փնտրել համապատասխան շենքեր, որտեղ կարող ենք տեղակայել թանգարանը, բայց ոչ մի արձագանք չստացա, բացի այն բանից, որ իմ դիմումն ուղղակել են Քաղաքաշինության կոմիտե, որպեսզի իրենք իրենց կարծիքը հանձնեն կառավարությանը»,- ասել է Թամանյանը:
Աննա Հակոբյանից արձագանք չի ստացվել այս հարցի վերաբերյալ, Հայկ Մարությանի` մշակույթի գծով տեղակալն է ընդունել Գագիկ Թամանյանին: Քաղաքապետի տեղակալի հետ երկար զրույցից հետո Թամանյանին վստահեցրել են, որ ամեն ինչ կփոխանցեն Հայկ Մարությանին և եթե նա ցանկանա հանդիպել, հանդիպում կկազմակերպեն, սակայն մինչ օրս հանդիպում կամ արձագանք չի եղել:
«Երեք շաբաթ սպասել եմ և հիմա տեսնում եմ, որ ոչ մի բան չի լինելու, դրա համար հիմա հայցում եմ լրատվամիջոցների օգնությունը»,- ասաց մեծանուն ճարտարապետի թոռը:
Գագիկ Թամանյանի կարծիքով` Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանի համար ամենահարմար շինությունը կարող է լինել Ճարտարապետների միության շենքը:
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...
23:03 01.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18։10-ի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Մերուժ Ն․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը և 66-ամյա Տիգրան Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի […] ...
22:50 01.08.2025
Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժԿամչատկայի թերակղզու ափերի մոտ՝ UTC-ի ժամանակով ժամը 16:33-ից մինչև 17:39-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 19:33-ից մինչև 20:39-ը) տեղի է ունեցել երեք երկրաշարժ՝ 5.0, 5.8, 5.2 և 5.2 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 187 կմ հեռավորության վրա, երկրորդը՝ 238 կմ, երրորդը՝ 218 կմ։ […] ...
22:39 01.08.2025
Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավորՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան – Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 98 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մեխակ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մեխակ Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...
22:25 01.08.2025
Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվումՔննչական մարմինը դատարան է փոխանցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի դեմ հարուցված քրեական գործը: Դաթին, ով Ֆրանսիայում ադրբեջանական լոբիի առաջնորդներից մեկն է համարվում, մեղադրվում է կաշառքներ ստանալու մեջ: Ինչո՞ւմ է նա մեղադրվում: Ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին Մակրոնը: Ինչո՞ւմ է դրսևորվել Ռաշիդա Դաթիի անօրինական կաշկանդվածությունը Ադրբեջանից: Այս հարցերին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։ Հարցազրույցն […] ...