11:27 31.05.2019
Էդմոն Մարուքյանն անարձագանք չթողեց Համազասպ Դանիելյանի ելույթը, ով մածուն էր բերել խորհրդարան և կոչ էր անում չթունավորել մթնոլորտը:
«Ես հասկանում եմ, որ իմ հաշվին հայտնի դառնալու գայթակղությունը մեծ է: Հայտնի բան կա, ասում է` խփում ես հայտնի մարդուն, իր հաշվին սկսում ես կայանալ, անգամ դա չենք թույլ տալու: Ձեր ելույթի մեջ 67 անգամ պարոն Մարուքյան ասելով` երկար պետք է աշխատեք, որ կլասիկի մակարդակին հասնեք»:
Ապա բերեց փաստեր, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ իմքայլականները հակասում են իրենց հայտարարություններին.
«Ասվե՞լ է, որ համալսարանի դուռը փակողը ռեկտոր չպետք է աշխատի, փա՞ստ եմ ներկայացրել, պատասխանը տվեք, չունե՞ս պատասխան, մեկ փաստ: Ձեր իշխանությունը հայտնել է, որ բուհերն ապաքաղաքականացվել են, «Իմ քայլից» քանի՞ պատգամավոր կա, ես չգիտեի, որ անդամ եք, ինքնախոստովանական ցուցմունք տվեցիք: Դու որ խոսում էիր, ես չէի խանգարում, երիտասա՛րդ, նորընտի՛ր պատգամավոր: Ես շատ ուրախ եմ, որ Էդմոն Մարուքյանի գծով գիտությունների թեկնածուական եք պաշտպանում, ինչ գրում եմ, հետևում եք, ես շոյված եմ: Երբ իմ ասածից ներվայնանում եք, մի բերեք դրանք այս ամբիոնից տարածեք, թունավոր ելույթները էս ամբիոնից, տոքսիկ, մի հատ ժպտացեք, առավոտ է, գարնան վերջին օրն է, կարելի՞ է էդքան չկամություն տարածել ու եթերով էլ հասցնեք մարդկանց տները, մի՛ արեք»,- կոչ արեց Մարուքյանը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...