Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

13:07 31.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։
Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի 15-ից  ավելի ընկերությունների ղեկավարներ։ Այցի նպատակն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ընդլայնելու հայ-ամերիկյան համագործակցությունը, ինչպես նաև գործակցության նոր դաշտ ստեղծելու հնարավորություններն ու ուղիները քննարկել համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան տեղեկատվական ու աքսելերատոր ընկերությունների, մասնագիտական ուսումնական հաստատությունների և վենչուրային հիմնադրամների պատասխանատուների հետ։
Այցի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ այցելել է Սան Հոզեի պետական համալսարան, որտեղ  հանդիպել է  «IBM Research» ընկերության փոխնախագահ և գիտահետազոտական լաբորատորիաների տնօրեն Ջեֆ Ուելսերի հետ։
Ջեֆ Ուելսերը Հակոբ Արշակյանին է ներկայացրել «IBM Research» ընկերության կողմից արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերը, կատարած հետազոտությունները և զարգացման հեռանկարները։
Նախարարը «IBM Research» ընկերության փոխնախագահին տեղեկացրել է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի վերջին զարգացումների, ոլորտի առաջընթացին ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունների,  այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։
Հանդիպման  ընթացքում ցուցադրվել է նաև բազմաբովանդակ կարճատև մի ֆիլմ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի անցյալի ու ներկայի, հայ մասնագետների ձեռքբերումների, նվաճումների,  ինչպես նաև ապագա ծրագրերի ու նպատակների մասին։
Այնուհետև ծավալվել է ակտիվ քննարկում, որտեղ շոշափվել են տեխնոլոգիական ոլորտում կրթության և հետազոտական աշխատանքներին, գիտահետազոտական լաբորատորիաների ամերիկյան փորձի ուսումնասիրմանը, Հայաստանում  այն կիրառելու հնարավորություններին, երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Սան Հոզեի պետական համալսարանում  նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է նաև համալսարանի ֆակուլտետների դեկանների, մի շարք ամերիկյան ընկերությունների՝ «Plug&Play», «Logitech» ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում, որը կազմակերպել էր Սան Հոզեի պետական համալսարանի նախագահ Մերի Փափազյանը, նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել ելույթով։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի հարուստ գիտական ժառանգությունը, երկրի գրավչությունը  գիտահետազոտական ոլորտներում, ընդգծել, որ ներկայում յուրահատուկ մի ժամանակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու, ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանում իրենց մասնաճյուղերը բացելու և ներկայությունը ապահովելու համար։
Ելույթներով հանդես են եկել նաև «Synopsys-Հայաստան» ընկերության նախագահ, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի կառույցի ղեկավար Երվանդ Զորյանը և Սան Հոզեի պետական համալսարանի նախագահ Մերի Փափազյանը։
Նախարար Հակոբ Արշակյանը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը այցելել են նաև Սիլիկոնյան հովտում գտնվող «Intel» ընկերություն, ծանոթացել ընկերության ստեղծման և զարգացման պատմությանը։
Նախարարի Կալիֆոռնիա աշխատանքային այցի Սիլիկոնյան հովտի հանդիպումների կազմակերպմանը աջակցել է «Synopsys-Հայաստան» ընկերության նախագահ, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի կառույցի ղեկավար Երվանդ Զորյանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP