Տեսախցիկները ֆիքսել են ալկոհոլային կախվածությունից բուժվող «Ջոն Սնոուին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

Տեսախցիկները ֆիքսել են ալկոհոլային կախվածությունից բուժվող «Ջոն Սնոուին»

15:22 31.05.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասան Քիթ Հարինգտոնը, որը մարմնավորում էր առանցքային կերպարներից Ջոն Սնոուին, այժմ բուժվում է «Prive-Swiss» էլիտար կլինիկայում: Այս մասին գրում է Metro- ը:

Հայտնի է, որ կլինիկայում բուժման մեկ ամսվա արժեքը կազմում է 120 հազար դոլար: Դերասանը ստիպված է եղել դիմել այդ կլինիկայի ծառայություններին սերիալի վերջաբանի հետևանքով ունեցած նյարդային լարվածությունից հետո: Նկարահանումների ավարտի հետ համակերպվելու համար նա սկսել էր հաճախ օգտագործել ալկոհոլ:

Դերասանի կինը՝ Ռոուզ Լեսլին, որը ևս խաղացել է սերիալում՝ մարմնավորելով Իգրիտին, աջակցում է ամուսնուն և նրա կողքից չի հեռանում:

Հիմա Քիթն ալկոհոլային կախվածությունից ազատվելու համար կլինիկայում զբաղվում է մեդիտացիայով, անցնում է հոգեբանական թրեյնինգներ  և ճանաչողական-վարքային թերապիա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա

17:54 10.05.2024

Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա

Ֆերմերները ցույց են սկսել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենտրոնում։ Նրանք բողոքում են Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» բնապահպանական ռազմավարության դեմ։ Ենթադրվում է մինչև 200 հազար մարդու մասնակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Onet լրատվական հարթակը։ Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնի հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց։ Բացի ֆերմերներից, ցույցին են միացել «Իրավունք և արդարություն» խոշորագույն ընդդիմադիր և նախկին իշխող կուսակցության […] ...

Գուտերեշը Գազայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն աննախադեպ է համարել

17:40 10.05.2024

Գուտերեշը Գազայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն աննախադեպ է համարել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Գազայի հատվածում իսրայելական գործողությունների ժամանակ քաղաքացիական զոհերը ավելի քան 2 անգամ գերազանցել են ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության զոհերի թիվը։ Մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր քարտուղարին հարցրել են, թե արդյոք Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայում, ինչին ի պատասխան Գուտերեշը պատասխանել է, որ դա «դատարանները […] ...

Պետդուման Միշուստինին հաստատել է վարչապետի պաշտոնում

17:27 10.05.2024

Պետդուման Միշուստինին հաստատել է վարչապետի պաշտոնում

Պետդուման լիագումար նիստում ընդունել է Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնում հաստատելու մասին որոշման նախագիծը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միշուստինին վարչապետի պաշտոնում հաստատելու համար կողմ է քվեարկել 375 պատգամավոր, ձեռնպահ՝ 57, դեմ ձայներ չեն եղել: ...

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

14:40 10.05.2024

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Պուտինը բացատրել է Միշուստինի թեկնածության ընտրությունը

14:12 10.05.2024

Պուտինը բացատրել է Միշուստինի թեկնածության ընտրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի իր ընտրությունը բացատրել է նրանով, որ նրա ղեկավարած կաբինետը դժվարին պայմաններում շատ բան է արել։ «Վերջերս մենք հանդիպեցինք գործընկերների հետ և գնահատեցինք կառավարության աշխատանքը նախորդ տարիների դժվարին պայմաններում, և ինձ թվում է, որ ճիշտ կլիներ, եթե մենք շարունակեինք աշխատել Ձեզ հետ, իսկ Դուք շարունակեիք աշխատել որպես կառավարության […] ...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետի հետ

13:37 10.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է, որ […] ...

BACK_TO_TOP