16:57 31.05.2019
Արցախից ամեն օր դեպի արտաքին աշխարհ ազդակներ գնան Արցախի խաղաղ դեմքի մասին։ Այս խորհուրդը դեռ 1990-ականներին Արցախի խորհրդարանում որպես փորձագետ աշխատելիս տվել է Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքերով՝ հիմա Արցախում ֆուտբոլային առաջնության անցկացումը հենց այդ համատեքստում կարելի է տեսնել։ ShantNews.am-ի հետ զրույցում այսօր այսպիսի տեսակետ հայտնեց ինքը՝ Ալավերդյանը։
«Այսինքն` Արցախը պետք է հանդես գա, և՛ ներքին իր կյանքում, և՛ արտաքին աշխարհի համար ուղարկի այն ազդակները, որոնք խոսում են նրա` խաղաղ ապրելու ոչ միայն ցանկության, այլև ունակության մասին»,- ասաց Ալավերդյանը՝ գոհունակությունը հայտնելով Արցախում չճանաչված պետությունների ֆուտբոլային կոնֆեդերացիայի առաջնության անցկացման առիթով։
Նույնը, ըստ Ալավերդյանի, վերաբերում է տարբեր փառատոններին, կոնֆերանսներին, և ոչ միայն քաղաքական թեմաներով, այլ հենց Արցախի խաղաղ կյանքում դրսևորումների մասին, որտեղ արցախցիները նույնքան ստեղծագործ ու խիզախ են ներկայանում, որքան մարտական գործողությունների մեջ։
Արցախում մրցաշարն անցկացվելու է Արցախի 4 քաղաքներում՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ։ Արցախում արդեն սկսել են ընդունել հյուրերին, որոնք ժամանում են 7 չճանաչված կամ կիսաճանաչված երկրներից։ Մրցաշարին մասնակցելու են հետևյալ հավաքականները՝
Մրցաշարի հանդիսավոր բացումը լինելու է հունիսի 1-ին, իսկ խաղերն անցկացվելու են հունիսի 2-9 ժամանակահատվածում։ Այս միջոցառումները կարծես համընկնում են Բաքվում Հենրիխ Մխիթարյանի հետ կապված սկանդալի հետ։ Մխիթարյանին Բաքուն ոչ միայն պատշաճ անվտանգության երաշխիքներ չտվեց, այլև համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները կանգնեցնում մարդկանց, որոնք կրում են Մխիթարյանի անունով մարզաշապիկ։
Mkhitaryan fans are feeling the long arm of the law in Baku ahead of the Europa League final…. 😁.#Mkhitaryan #Arsenal #EuropaLeague #Baku #Chelsea #aubameyang pic.twitter.com/a1CIuXOo9L
— sntv (@sntvstory) May 28, 2019
Լարիսա Ալավերդյանը սրա վերաբերյալ նշում է, որ առաջին անգամ Արցախ այցելող արտասահմանցիները զարմանում են, որ փողոցում քայլելիս իրենց ոչ միայն չեն կանգնեցնում, այլև նույնիսկ զինվորականները, առավել ևս զինված մարդիկ շատ քիչ են։ Հակամարտության մեջ գտնվող մյուս երկրներում, ըստ Ալավերդյանի, իրավիճակն այդքան հանգիստ չի լինում։
«Եվ Բաքվում եղածը զավեշտ կլիներ, եթե չլինեին այն բոլոր հայտարարությունները դրանից առաջ, դրանից հետո և ընդհանրապես միշտ։ Հայտարարությունները, որոնք խոսում են նրա մասին, որ Ադրբեջանը պարզապես չի էլ թաքցնում, ճիշտ հակառակը՝ հրապարակայնորեն հակադրվում է միջազգային նորմերին, մասնավորապես՝ ցուցադրելով իր ամբողջովին ռասիստական կեցվածքը»,- ասաց Ալավերդյանը։
Նրա խոսքերով՝ Արցախում նման միջոցառումների հաճախ անցկացումը թույլ կտա աշխարհից այնտեղ ժամանող մարդկանց տեսնել Արցախի խաղաղ, ստեղծագործ դեմքը՝ նաև սպորտային ու մշակութային ոլորտներում։ Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպանի խոսքերով՝ այդպիսի նախաձեռնությունները շատ կարևոր են՝ ցույց տալու համար իրական արժեքները` ի հակադրություն Ադրբեջանում իրականացվող կեղծ խաղաղասիրական նախագծերի։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...