15:58 01.06.2019
Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում օձերի ակտիվացման մասին: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ, օձաբան Արամ Աղասյանի հետ:
Նա ներկայացրել է ՀՀ-ում առկա թունավոր օձերի տեսակները, դրանք տարբերելու և դրանցից պաշտպանվելու եղանակները:
Հատկանշական է իմանալ, որ գարնանն օձերը սովորաբար ակտիվանում են ցերեկային ժամերին, իսկ ամռանը՝ առավոտյան և երեկոյան ժամերին:
Ի՞նչ թունավոր օձերի տեսակներ կան ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում կա 4 տեսակի թունավոր օձ՝ գյուրզա, հայկական իժ, լեռնատափաստանյաին իժ և դարևսկու իժ:
Գյուրզա
Հայաստատնի տարածքում ամենահաճախ հանդիպող թունավոր օձն է:
Հայկական իժ
Թունավոր օձի տեսակ է, որը հանդիպում է 1600-1700 մետրի վրա: Գյուրզայից հետո ամենահաճախ հանդիպող օձի տեսակն է:
Լեռնատափաստանային իժ
ՀՀ-ում հանդիպող թունավոր օձի 3-րդ տեսակն է, որը հանդիպում է 2000 մ և ավելի բարձրությունների վրա: Ցածր հավանականություն կա օձին հանդիպել բարձր լեռնատափաստանային վայերում, որտեղ կենդանիներին արածեցնում են, իսկ բնակավայրերի տարածքներում հազվադեպ են լինում:
Դարևսկու իժ
Հայաստանի տարածքում թունավոր օձի վերջին տեսակն է, որը հանդիպում է Հայաստանի հյուսիսային տարածքում՝ Ջավախքի լեռնաշղթայում 2700 մետր և ավելի բարձր տարածքներում՝ գրավելով շատ փոքր արենա, և գրեթե բացառվում է մարդկանց հետ հանդիպումը:
Ինչպե՞ս տարբերել թունավոր օձերին
Օձաբանի խոսքով՝ թունավոր օձերին առաջին հերթին կարելի է տարբերել հաստությամբ:
Հաջորդ տարբերանշանը թեփուկներն են. գյուրզայի և իժերի գլխի վրայի թեփուկները մանր են, ինչպես մարմնի վրա, իսկ մնացած օձերինը խոշոր վահանիկներ են:
Մեկ այլ տարբերակման ձև է աչքի բիբը. ոչ թունավոր օձերի մոտ աչքի բիբը կլոր է, իսկ թունավոր օձերի մոտ կատվի աչքի նման շեղ:
Թունավոր օձերի մոտ պոչը շատ կարճ է և կտրուկ է ավարտվում:
Թունավոր օձի կծածն աննկարագրելի ուժեղ է ցավում, ասես 10 մեղու կծի միաժամանակ, իսկ ոչ թունավոր օձի կծածն ասես սովորական քերծվածք լինի:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...