«ԴասԱ-ն կրթության մատուցման այն ձևն է, որն ապագայում բնորոշ է լինելու կրթական համակարգին ամբողջ աշխարհով մեկ». Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

«ԴասԱ-ն կրթության մատուցման այն ձևն է, որն ապագայում բնորոշ է լինելու կրթական համակարգին ամբողջ աշխարհով մեկ». Արայիկ Հարությունյան

23:04 01.06.2019

Այսօր ամփոփվել է Երևանի ավագ դպրոցներում անցկացված ԴասԱ կրթամշակութային ծրագրի առաջին փուլը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և ավագ դպրոցների աշակերտներ։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ դպրոցներում իրականացվում են մշակութային մի շարք ծրագրեր, և հաջողվածներից մեկն է «ԴասԱ-ն։ «Կարծում եմ՝ ծրագիրը սիրվել է աշակերտների կողմից. մենք արձագանքներ ենք ստանում դպրոցներից՝ տնօրեններից և ուսուցիչներից, որոնք մասնակցել են «ԴասԱ-ի թե՛ դասախոսական հատվածին, թե՛ համերգներին։ Սա կրթության մատուցման այն ձևն է, որն ապագայում բնորոշ է լինելու կրթական համակարգին ամբողջ աշխարհով մեկ։ Մենք 21-րդ դարի աշակերտին պետք է կրթությունը մատուցենք նրան հաճելի գործիքներով»,-նշել է նախարարը՝ընդգծելով, որ այս նախագծի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ աշակերտները վաղ տարիքից կարողանան հաղորդակցվել բարձր արժեքների հետ։

«ԴասԱ-ն թույլ է տալիս այնպիսի հնարավորություններ ստեղծել, որպեսզի պատանին ավելի հաճույքով գնա համերգասրահ, և իր համար դասական երաժշտությունը հարազատ ու հասկանալի լինի»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝հավելելով, որ կազմակերպիչների հետ կքննարկեն, թե ինչ խնդիրներ են առաջացել ծրագրի իրականացման ընթացքում, որպեսզի համապատասխան շտկումներ արվեն՝ հետագայում ԴասԱ-ն աշակերտների համար է՛լ ավելի հասանելի ու մատչելի դարձնելու համար։

Արայիկ Հարությունյանը նաև հույս է հայտնել, որ հետագայում ծրագիրն է՛լ ավելի մեծ հաջողություններ կունենա։ Նա հիշատակել է այն փաստը, որ միջազգային մամուլը նույնպես հետաքրքրվել այս նախագծով՝ շեշտելով, որ Հայաստանը ստեղծում է այնպիսի պրոդուկտներ, որոնք նորություն են ավելի զարգացած կրթական համակարգ և ավելի մեծ մշակութային հնարավորություններ ունեցող երկրների համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատել է, որ բոլոր հանդիպումների ժամանակ երեխաներին հղված ուղերձը եղել է այն, որ դասական երաժշտությունը կարող փոխել նրանց կյանքի որակն ու աշխարհայացքը։

Սերգեյ Սմբատյանը կոչ է արել ծրագրին մասնակից աշակերտներին դառնալ դասական երաժշտության տարածողն? իրենց շրջապատում։ Նա խոսել է նաև հայաստանցի և արտասահմանցի անվանի երաժիշտների մասին, որոնք ԴասA-ի շրջանակում դասախոսություն են կարդացել` Ալեքսանդր Ռոմանովսկի, Հովհաննես Չեքիջյան և այլք։ Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ հատկապես արտասահմանցի աշխարհահռչակ երաժիշտները, ում հետ հաճախ զրուցում է ԴասԱ-ի մասին, չեն պատկերացնում, որ Հայաստանում իրականացվում է կրթական այնպիսի նախագիծ, որը միտված է երեխաներին տալ գիտելիք՝ դասական երաժշտության մասին:

Հանդիպման ընթացքում աշակերտները ներկայացրել են իրենց տպավորությունները ծրագրի մասին՝ հարցեր ուղղելով նախարարին և, դիրիժորին։ 11-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Պետրոսյանը նշել է, որ շատ տարիներ առաջ լսում էր դասական երաժշտություն, և ԴասԱ-ն նպաստեց, որպեսզի արթնանա գեղեցիկ երաժշտության իր նախասիրությունը։

«Դուք օգնեցիք ինձ գտնել մարդուն և բնությանը կապող օղակը դասական երաժշտությամբ»,- նշել է Թամարա Պետրոսյանը։

ԴասԱ-ն 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում մուտք է գործել Երևանի 35 ավագ դպրոցներ՝ ընդգրկելով 10-12-րդ դասարանների ավելի քան 13500 աշակերտների։ Նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում։ Հետադարձ կապը ԴասA-ի մասնակիցների հետ ցույց է տվել, որ ծրագրի արդյունքում ավելի քան 2000 աշակերտ վերադարձել է համերգասրահ: Եվ հաշվի առնելով բազմաթիվ դիմումները մարզային դպրոցներից՝ մայիսի 28-30-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլն այցելել է Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի մարզեր՝ հանդիպելով Չարենցավան, Գավառ, Արամվիր, Աշտարակ, Դիլիջան քաղաքների աշակերտների հետ և ներկայացնելով «ԴասA» նախագիծը։ Ի դեպ, ԴասԱ-ի առաջին փուլի ամփոփիչ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել նաև «Օտրի տրիո» անսամբլը:

Հիշեցնենք, որ ԴասԱ-ն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP