Արցախում շարունակվում է ֆուտբոլային տոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Արցախում շարունակվում է ֆուտբոլային տոնը

18:36 03.06.2019

Հունիսի 2-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Աբխազիա-Չամերիա ֆուտբոլային հանդիպումը: Առաջին գոլը 27-րդ րոպեին խփել է Չամերիայի հավաքականը, այնուհետև 47, 48 և 72-րդ րոպեներում խփած գոլերով Աբխազիան 3։1 հաշվով հաղթանակ է տարել:

Մարտունիի նորաբաց մարզադաշտը հյուրընկալել է Արևմտյան Հայաստանի և Հարավային  Օսիայի հանրապետությունների  ֆուտբոլային դիմակայությունը: Խաղն ավարտվել է 2։1 հաշվով` հօգուտ Հարավային Օսիայի: Միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը, պետական պաշտոնյաներ, հյուրեր:

Մարտակերտում տեղի է ունեցել Պադանիա-Սեկեի մարզ հանդիպումը: Պադանիան 4 անպատասխան գնդակ է ուղարկել Սեկեի մարզի դարպասը: Հանդիպումն ավարտվել է 4։0 հաշվով:

Մրցութային օրվա վերջին հանդիպումը կայացել է Ստեփանակերտի կենտրոնական՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում: Ուժերն են չափել Արցախի եւ Սապմիի հավաքականները: Հանդիպման մեկնարկն ակտիվ էր:

Արդեն 6-րդ րոպեին՝ մրցակցի դարպասը գրավել են Արցախի հավաքականի ֆուտբոլիստները: Առաջին գոլի հեղինակը Նորայր Մկրտչյանն էր: Քիչ անց՝ Սապմիի ներկայացուցիչները հաշիվը հավասարեցրել են: Առաջին խաղակեսի ավարտին մոտ՝ 43-րդ րոպեին տանտերերը կրկին առաջ անցան հաշվում: Սապմիի դարպասը գրավեց Արսեն Սարգսյանը: Առաջին խաղակեսն ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Երկրորդ խաղակեսում հյուրերը փորձեցին ճնշել տանտերերին: Սակայն Արցախի հավաքականը իրավիճակը վերահսկում էր: Խաղի տրամաբանությունը չփոխվեց անգամ հյուրերի երկրորդ գոլից հետո: Գրեթե անմիջապես՝ տանտերերը երրորդ գոլը խփեցին: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Դմիտրի Մալյական: Խաղն ավարտվեց Արցախի հավաքականի հաղթանակով՝ 3։2:

Խմբային փուլը կավարտվի հունիսի 4-ին: 2 օր անց նախատեսված են կիսաեզրափակիչի խաղերը։ Կազմակերպիչները հոգ են տարել, որ առաջնության օրերը նաև մշակութային միջոցառումներով հագեցած լինեն:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP