17:36 04.06.2019
Վրաստանի Վերաքննիչ դատարանն այսօր որոշում է կայացրել 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Խորավայի փողոցում 51-րդ դպրոցի աշակերտներ Դավիթ Սարալիձեի և Լևան Դադունաշվիլիի մահացու վիրավորում հասցնելու գործով:
Պատանիներից մեկը մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ մյուսը` հիվանդանոց տեղավորելու երկրորդ օրը:
Սպանության մեղադրանքով ձերբակալել էին երկու անչափահասի:
Վերաքննիչ դատարանն անչափահաս Դավիթ Սարալիձեի խմբակային, կանխամտածված սպանության մեջ Գ. Ջ.-ին մեղավոր է ճանաչել:
Ինչ վերաբերում է Գ. Բ.-ին, նրա դեմ մեղադրող կողմի հայցը չի բավարարվել, և նրան Վերաքննիչ դատարանն անմեղ է ճանաչել Դավիթ Սարալիձեի սպանության գործում: Դատարանն ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը Լևան Դադունաշվիլիի սպանության կապակցությամբ և մեղավոր ճանաչել Գ. Բ.-ին:
Դրա հետ մեկտեղ, փոխվել է նրանց պատժի չափը և սահմանել 11 տարով ազատազրկում:
Որդեկորույս Զազա Սարալիձեն, որը շուրջ մեկ տարի խորհրդարանի շենքի մոտ նստացույց էր կազմակերպել, որդու գործով արդարադատության հասնելու համար դիմել է դատարանի մոտ հավաքված հանրությանը:
«Դուք լավ գիտեք, թե տարի ու կես ես ինչպես էի պայքարում: Առաջին անգամ ինձ մոտ զգացում է առաջացել, որ արդարությունը կհաղթի, սակայն դա չի նշանակում, որ արդարությունն ամբողջովին հաղթել է: Պայքարը շարունակվում է, ես շարունակելու եմ պայքարել, և թող ոչ մեկը չմտածի, որ մի կողմ եմ քաշվելու: Կոչ եմ անում իշխանություններին, որ շատ քիչ ժամանակ է նրանց մնացել, բոլորը պետք է պատասխան տան օրենքի առջև: Կոչ եմ անում բոլորին ձեռնպահ մնալ իմ երեխայի և իմ ընտանիքի անվան շահարկումից»,-հայտարարել է Զազա Սարալիձեն:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...