01:00 04.06.2019
Օրերս համացանցում տարածվեցին լուսանկարներ Կապանից, որտեղ անձրևից հետո բնակելի թաղամասերում, շենքերի բակերում թթվային գետակներ են հոսել: Հայտնի է նաև, որ Կապանի միջով հոսող Ողջի գետն էլ ստացել էր վառ դեղնադարչնագույն երանգ։ Այս մասին հայտնում է ՀԲՃ-ն:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀԲՃ-ի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ սա նորություն չէ, և միշտ էլ այդպես է եղել, ուղղակի այս անգամ տեղի բնակիչները ֆիքսել են այդ ամենը բարձրից:
«Դա անտեր վիճակում թողած հանքերի թափոնակույտերի, լցակույտերի և մնացած ամեն ինչի, որը հանքերի շահագործումից հետո թողնվում է բնության մեջ, դրա հետևանքն է»,- ասել է Լևոն Գալստյանը:
ՀԲՃ-ի համակարգող խորհրդի անդամը նշեց, որ նրանք իրենց պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասն ներկայացրել են ու միշտ բարձրաձայնում են այս խնդիրները: Նա նշեց, որ այստեղ հարցն այն է, թե ներկայիս կառավարությունը մտահոգված է բնապահպանական հարցերով և ցանկանո՞ւմ է զբաղվել, թե՞ ոչ: Բնապահպանի խոսքերով՝ նրանք նախկին կառավարությունից հույսը կտրել էին և հասկացել էին, որ վերջիններս չեն ցանկանում զբաղվել այդ հարցերով:
«Ոչ թե թղթի վրա գրված հայտարարություններ, այլ մենք ակնկալում ենք կոնկրետ գործողություններ, որ, օրինակ, նոր կառավարությունն ուզո՞ւմ է ուսումնասիրել այդ ջրերը, որևէ անգամ ՀՀ բնապահպանության նախարարությունը ուսումնասիրե՞լ է, թե Կավարտի հանքավայրից դուրս եկած ջուրը ինչ որակի է»,- ասել է Գալստյանը:
Նա նաև հավելեց, որ նրանք այդ բոլոր բնապահպանական խնդիրների մասին վաղուց ներկայացրել են, մանրամասն գրել են ու դեռևս 2017, 2018, 2019 թվականներին ուղարկել են գերատեսչություններին, բայց ստացված պատասխաններն այնպիսին են եղել, որ զգացվել է, որ մարդիկ ցանկություն չունեն դրանցով զբաղվելու:
Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) դեռ 2015-ին անդրադարձել էր Կավարտի լքված հանքի պատմությանը՝ ահազանգելով առկա խնդիրների մասին։ Իսկ արդեն 2017-ի մայիսին ՀԲՃ-ն ավելի մանրամասն ուսումնասիրել է խնդիրը՝ նմուշառում կատարելով Ողջի գետի վտակ Կավարտ գետով հոսող ջրից։ Ջրի փորձանմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ուղղակի շոկային են եղել և հաստատել են բնապահպանների ամենավատ կանխատեսումները։
Դրանց համաձայն՝ ջրի թթվայնությունը՝ pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից՝ այսինքն նորմայից, որը 7 է, անցել էր խիստ թթվային միջավայր ու կազմել 3․22։ Դա էլ իր հերթին առաջացրել էր ջրում ծանր և վտանգավոր մետաղների ու որոշ իոնների կոնցենտրացիաների ահռելի մեծացում։ Դրանք տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ գերազանցում էին սահմանված էկոլոգիական նորմերը։
Սա հենց մետաղական հանքերի թթվային ապարների դրենաժի դասական օրինակ է, որը լրջագույն և անկառավարելի էկոլոգիական խնդիր է և անխուսափելիորեն առաջանում է բոլոր սուլֆիդային մետաղական հանքավայրերի շահագործման ընթացքում՝ շարունակվելով հարյուրավոր տարիներ։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...