Շիրակի մարզում կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներից միասնական քննություն է հանձնել 163 դիմորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Շիրակի մարզում կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներից միասնական քննություն է հանձնել 163 դիմորդ

15:05 04.06.2019

Մեկնարկել են միասնական քննությունները: Այսօր դիմորդները քննություն են հանձնել կենսաբանություն, համաշխարհային պատմություն և աշխարհագրություն առարկաներից: Շիրակի մարզում 3 առարկայից 163 դիմորդ քննություն է հանձնել մեկ քննական կենտրոնում՝ թիվ 10 դպրոցում:

Ամենամեծ խումբը՝ 120 դիմորդ, կազմել են կենսաբանություն հայտագրած շրջանավարտները: Մեծ մասը Բժշկական համալսարանի դիմորդներն են: Այս տարի շրջանավարտների թիվը մեծ է, ըստ այդմ` շատ բաժիններում մեծ է նաև մրցակցությունը: Մեծ թիվ են կազմում նաև «Պատիվ ունեմ» ծրագրին դիմածները: Միասնական քննությունների թեստային առաջադրանքներում այս տարի փոփոխություններ են տեղի ունեցել: Շտեմարանային առաջադրանքները թեստերում ընդգրկվել են փոփոխված տարբերակով, ինչը հնարավորինս նվազագույնի է հասցնում շտեմարանն անգիր անելով գնահատական ստանալու հավանականությունը:

«Խնդիրներում թվերը փոխված են, թեստային 2 առաջադրանք ներառված են մեկ հարցում: Իսկ նախկինում ճիշտ շտեմարանային առաջադրանքներ էին: Կենսաբանությունից այսօր ունենք 120 դիմորդ, 13 դիմորդ հանձնում է համաշխարհային պատմություն, և 30 դիմորդ էլ հայտագրել է աշխարհագրություն: 3 դիմորդ բացակա է կենսաբանությունից, 1-ն՝ աշխարհագրությունից: Բացակաները հնարավորություն կստանան մասնակցել միասնական քննությունների լրացուցիչ փուլին»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 10 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը:

Թեստային առաջադրանքներում փոփոխությունների արդյունքում առաջադիմությունը կնվազի, թե հակառակը, պարզ կդառնա 5 օրից, երբ կհրապարակվեն այսօրվա քննության արդյունքները: Այդ օրվանից էլ դիմորդներին իրենց գնահատականները բողոքարկելու հնարավորություն կտրվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP