Տաք եղանակին ծարավը հագեցնող լավագույն ըմպելիքը խնձորի հյութն է, որը 2 անգամ լուծված է ջրով, այս մասին հայտարարել է ՌԴ հյութերի սպառողների միության ղեկավարը, գրում է RIA Novosti-ին:
Այս ըմպելիքը օպտիմալ է ծարավը հագեցնելու և օրգանիզմում աղի հավասարակշռությունը վերականգնելու տեսանկյունից:
Կանադացի գիտնականները ևս հանգել են այն եզրահանգման, որ այս ըմպելիքն իր մեջ առկա կալիումի հաշվին առավել արդյունավետ է, քան ջրազրկումից պաշտպանող այլ ըմպելիքները:
Նշվում է, որ շոգին առավել նախընտրելի են հատապտղային և թթվաշ հյութերը, որոնք հարկավոր է ջրով բացել: Բացի դրանից, բանջարեղենային հյութերն ավելի քիչ շաքար են պարունակում, քան մրգայինները:
Մասնագետները խորհուրդ են տալիս օրական 3 բաժակից ավելի հյութ չօգտագործել: