17:58 04.06.2019
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն այսօր սկսեց աշխատանքները: Հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց՝ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում հրավիրված որևէ զինվորականի ուղղված քաղաքական որևէ հարցադրում չի հնչելու: Նա արձագանքեց քննադատություններին, թե հանձնաժողովի անդամները բանակի հետ կապ չունեն:
«Մեր հանձնաժողովում, բացի Քրիստինե Պողոսյանից, հարգելի պատճառով, չնայած Ապրիլյան դեպքերից հետո նա ինքնակամ ցանկացել է մասնակցել ինչ-որ պաշտպանության գործողությունների, բոլորն ունեցել են և ունեն առնչություն պաշտպանական և անվտանգ ոլորտի աշխատանքներին, չծառայած մարդ չունենք: Տիգրան Կարապետյանը, չլինելով ծառայած, պաշտպանության ոլորտի հետ այնպիսի ինտեգրում ունի՝ իր ռազմարդյունաբերական համալիրի մեջ ներգրավված լինելով, ես կուզեի, որ բոլորը պարոն Կարապետյանի չափ բանակի հետ աշխատանքի ծավալ ունենային, և այդ ծավալի արդյունքը միայն հպարտությամբ կարելի է ասել: Շատերն ասում են՝ բա ավտոմատը ձեռքին առաջնագծում չեմ տեսել, կներեք, պաշտպանության համակարգը միայն առաջնագծի ավտոմատը չէ»,- ասաց նա:
Քոչարյանը նշեց՝ կարող է՝ թիկունքային ծառայող լինի, որ աշխատանքի ընթացքում այնպիսի ներդրում է ունեցել հաղթանակների մեջ, որ անգնահատելի է: Հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ աներևակայելի է՝ ինչ կլիներ, եթե թիկունքային ծառայությունը չլիներ, բանակում հաջողություն չէինք ունենա, վառելիքը տեղ չէր հասնի, սնունդը չէր հասնի:
«Մեր հանձնաժողովում բանակի հետ կապ չունեցող մարդ գոյություն չունի, վերջին հաշվով՝ հանձնաժողովի աշխատանքը պետք է գնահատել վերջնահաշվարկում, ի սկզբանե հանձնաժողովի աշխատանքը, փորձը վարկաբեկելը համարում եմ անհարգալից վերաբերմունք Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատների նկատմամբ: Հանձնաժողովը բանակում թիրախ չունի, աշխատանքը միտված է բանակի հզորություններն ավելացնելուն»,- ասաց Քոչարյանը:
Հանձնաժողովի նախագահը, պատասխանելով հարցին՝ ովքե՞ր են հրավիրվելու հանձնաժողով, հայտնեց՝ նախկին և ներկա պաշտոնյաներ, պաշտոնյաներ, որ նախկինում պաշտոնավարել են, իրենց հետաքրքիր են, կանչելու են բոլոր նրանց, ովքեր կարող է՝ հանձնաժողովի աշխատանքին տան օգտակար տեղեկություն:
«Կարող է՝ կանչենք, չգան, բարոյական տեսակետից որևէ մեկը իրավունք չունի, եթե կա հարց, իր ունեցած տեղեկությունները չփոխանցել հանձնաժողովին, մեծամասամբ արդյունավետ կհամագործակցեն»,- նշեց նա:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...