10:46 05.06.2019
2018-ը քաղաքական առումով աննախադեպ տարի էր: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թ. բյուջեի նախագծի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրա մասին վկայում են ցուցանիշները՝ նախագահական մեկ ընտրություն, ՀՀ վարչապետի 5, ԱԺ արտահերթ ընտրություն, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն:
«Սա կարևոր է՝ նկարագրելու համար այն ֆոնը, որի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը: Այս պայմաններում մեր կառավարությունը, որը ձևավորվել է 2018 թ. մայիսին, ըստ էության, կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը, խոսքը մակրոտնտեսական կայունության պահպանման մասին է: ԱԺ մեծ դահլիճում ցանկանում եմ ընդգծել՝ երևի թե հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել դեպքեր, երբ տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ, և դրանք չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով, և ամեն ինչ տեղի է ունենում մակրոտնտեսական կայունության պայմաններում»,- ասաց նա:
Վարչապետը նշեց՝ 2018 թ. գրանցվել է 5․2 տոկոս տնտեսական աճ, ապա ընդգծեց՝ բյուջեի նախագծում, որն ընդունվել էր նախորդ կառավարության և ԱԺ-ի կողմից, որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ նշվել է 4․5 տոկոսը, ահա այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որ 2018 թ. բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից:
«Ուզում եմ ընդգծել նաև, որ 2018 թ. պետական բյուջեն կատարվել է, բյուջեի կատարման արդյունքներով՝ ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ, կառավարության բոլոր պարտավորությունները կատարվել են, ըստ էության՝ մենք 2018 թ. ունեցել ենք ցածր գնաճային ֆոն, մեզ հաջողվեց զսպել գնաճը, տարվա արդյունքով ունեցանք գնանկում: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, թերակատարում մի փոքր ունենք ծախսային մասերում, սա մի քանի խնդիրների հետ կապ ունի, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի հետ»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրեց՝ եղել են խոշոր վարկային ծրագրերով իրականացվող նախագծեր, որոնց հետ կապված՝ բազմաթիվ հարցեր ունեն, հարուցված են քրգործեր, դրանց հարուցման լեյտմոտիվն այն է, որ իրենք համարում են, որ առիթ են ունեցել բազմիցս ասել`պետական բյուջեի, այդ թվում՝ վարկային միջոցները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետ, դրա արդյունքում ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ստանում են այն առավելագույն արդյունավետությունն ու որակը, որ կարող են ակնկալել:
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...