Բռնություն քարոզող անձինք և ուժերը դուրս են մղվելու հանրային-քաղաքական կյանքից. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Բռնություն քարոզող անձինք և ուժերը դուրս են մղվելու հանրային-քաղաքական կյանքից. Փաշինյան

11:03 05.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց՝ իրենք հավատարիմ են մնում իրենց հայտարարած արժեքներին, իրենց կառավարության համար մնում է խնդիր այդ հեղափոխության արժեքների ներդրումը՝ որպես հանրային հարաբերությունների մշտական գործող համակարգ և արժեքային համակարգ:

Վարչապետն ասաց, որ իրենց մեծագույն խնդիրներից է եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը:

«ՀՀ-ում այսօր հենց այդպիսի միջավայր է ձևավորված: Հայաստանի Հանրապետությունը բռնությունից զերծ երկիր է: Մենք պետք է ինստիտուցիոնալ առումով արմատավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը և տրամաբանությունը, բռնության այն քարոզը, որ տեղ ունի ՀՀ-ում, լուսանցքային, ետցնցումային երևույթներ են: Որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնություն գործող անձինք, ուժերը, անկախ նրանից՝ իշխանության, թե ընդդիմության համակիրներ են, դուրս են մղվելու հանրային և քաղաքական կյանքից: Եթե դուրսմղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում, սա այլ պատմություն է, այն դեպքում, երբ պետք է իրավապահներն արձագանքեն, բոլորովին այլ գործընթաց է»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ այստեղ խորհրդարանի աջակցությամբ պետք է ամեն ինչ անել, որ այդ առումով իրավապահ մարմինների աշխատանքը լինի արդյունավետ: Նա ասաց, որ ուզում է հստակ արձանագրել՝ որպես ՀՀ վարչապետ, մարդ, ով այս կարգավիճակին արժանացել է ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում, խստորեն դատապարտում է բռնության որևէ դրսևորում: Վարչապետն ընդգծեց՝ բռնության, ատելության որևէ դրսևորում ՀՀ-ում տեղ չունի, պետք է չունենա և չի կարող ունենալ, ու կարծում է՝ այս առումով ՀՀ-ում կա հանրային կոնսենսուս, որը պետք է արտահայտվի պետական մարմինների աշխատանքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP