11:38 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ կրկին խոսել է դատական համակարգում բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այդ համակարգն ինքն է վկայում, որ ճգնաժամի մեջ է:
«Ո՞ւմ է այսօր ներկայացնում դատական համակարգը՝ չի ներկայացնում ժողովրդին, հետևաբար, դատաիրավական բարեփոխումների ողջ պրոցեսի գաղափարը պետք է լինի այն, որ դատական համակարգը պետք է ներկայացնի ժողովրդին: Մեզ պետք է այնպիսի համակարգ, որի կայացրած որոշումները ո´չ վարչապետը, ո´չ իշխանությունը, ո´չ քաղաքացիները չքննարկեն, ասեն դատարանը որոշել է ու վերջ: Պետք է դատական համակարգի որևէ որոշում հանրության մեջ ցնցումներ չառաջացնի, եթե դատարանը որոշել է, որոշել է, փակված է թեման, մեզ դա է պետք», – ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ օրենքի նախագիծը գործնականում սկսված է և արձանագրեց, որ այս ամենի արդյունքում արձանագրվեց, որ ՀՀ դատական համակարգում կա ճգնաժամ:
«Վճռաբեկը հայտարարություն է անում ՍԴ դեմ, դատարանների խորհուրդը հայտարարություն է անում ԲԴԽ դեմ, ինձ ասացին, որ ԲԴԽ-ն նույնպես հայտարարություններով է հանդես գալիս, այսինքն` դատական համակարգն էլ է ընդունում է, որ ճգնաժամ կա: Նույնիսկ դատարանները իրար չեն վստահում, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողը հարց տվեց վարչապետին` հիշեցնելով, որ տարիներ առաջ ինքը միակ պատգամավորն էր, որ Հրայր Թովմասյանին չշնորհավորեց նախարար նշանակվելու առթիվ:
«Երբ նա առաջին անգամ նախարար է նշանակվել, ես բանտում էի, չեմ կարծում, որ իմ շնորհավորանքին էր սպասում»,- միջամտեց վարչապետը` ծիծաղելով:
Լրագրողը նաև հիշեցրեց անեկդոտը, որ Հրայր Թովմասյանն էր պատմել: «Գերեզմանատանը մի հուշաքար են դնում, վրան գրում են ի հիշատակ բոլորի, բացի Վալոդից»,- այս անեկդոտից հետո էլ վարչապետը խոստացել էր, որ նրա փոխարեն կնշանակվի Վալոդը: Լրագրողը հետաքրքրվեց, թե ե՞րբ է նրա փոխարեն նշանակվելու Վալոդը:
«էէէ, ժողովուրդ, հիմա գիտեք, պատմեցիք մի բան, որ ցանկացած մարդ կարող է «Յութուբում» գտնել դա և այնտեղ ասվածի իմաստի, կոնտեքստի և ձեր հարցի մեջ էնքան մեծ շեղում կա, ես հասկանում եմ, թույլ տվեք չպատասխանեմ այդ հարցին»,- ասաց վարչապետն ու շրջանցեց հարցը:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...