ՌԴ-ը ներկայացնող հայազգի ծանրորդը դարձել Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

ՌԴ-ը ներկայացնող հայազգի ծանրորդը դարձել Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

20:14 05.06.2019

Ֆիջիում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցապայքար են դուրս եկել մինչև 96 կգ քաշային մարզիկները: Հայաստանն այս քաշային կարգում մասնակից չուներ, այնուամենայնիվ, ազգությամբ հայ մարզիկ մրցահարթակ դուրս եկավ: Ռուսաստանը ներկայացնող Արթուր Բաբայանը կատարեց չորս արդյունավետ մոտեցում  և 346կգ (160 + 186)  վերջնարդյունքով դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Արթուրը նաև փոքր բրոնզե մեդալ նվաճեց  պոկում վարժությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ մրցանակային տեղեր չեն զբաղեցրել: Մեր մարզիկներից միայն Կարեն Ավագյանին է հաջողվել նվաճել մեկ փոքր բրոնզե մեդալ: Մրցաշարի ավարտին մնացել է 3 օր: Հայաստանի հավաքականից մրցահարթակ են դուրս գալու գերծանրքաշայիններ Վարազդատ Լալայանն ու Արփինե Դալալյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հավանականությունը

10:20 16.08.2025

Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հավանականությունը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման «բավականին մեծ հավանականություն» կա։ «Մենք դա անելու բավականին մեծ հնարավորություն ունենք», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հակամարտությունը լուծելու համար համաձայնագրի հավանականությունը։ ...

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին

10:10 16.08.2025

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին

Օգոստոսի 15-ին, ժամը 21։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «BMW» և «HYUNDAI» մակնիշների ավտոմեքենաները․ «HYUNDAI» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ […] ...

«Նոան» չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոնի արգելքը

09:55 16.08.2025

«Նոան» չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոնի արգելքը

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» ավարտել է պայքարն ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Պերկովիչի թիմը Աբովյանում 0-0 հաշիվն է գրանցել: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: Հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլ չի գրանցվել: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Նոան» պարտվել է 5-6 հաշվով: «Նոան» պայքարը […] ...

Թրամփը հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ

09:45 16.08.2025

Թրամփը հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը, ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ «Ես այնտեղ կլինեմ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև բանակցություններն ավարտվեցին գրեթե երեք ժամ հետո։ Կողմերը համաձայնության եկան ուկրաինական հակամարտության կարգավորման որոշ կետերի շուրջ։ […] ...

Թրամփը հայտարարել է, որ պետք է հաշվի առնել Ռուսաստանի միջուկային ներուժը

09:32 16.08.2025

Թրամփը հայտարարել է, որ պետք է հաշվի առնել Ռուսաստանի միջուկային ներուժը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի միջուկային մեծ ներուժ, և դա պետք է հաշվի առնել։ «Նրանք նաև միջուկային մեծ ներուժ ունեն։ Դա պետք է հարգվի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջուկային ներուժը։ ...

Երկրաշարժ. զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում

09:20 16.08.2025

Երկրաշարժ. զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում

Օգոստոսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 08:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.01⁰ և արևելյան երկայնության 46.06⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Թովուզ քաղաքից 38 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

BACK_TO_TOP