13:32 06.06.2019
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մամուլում գազի գնի թանկացման մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Ըստ որոշ տեղեկությունների՝ գազը կարող է թանկանալ արդեն հուլիս ամսից:
Գազի գնի հնարավոր թանկացման և դրա հետևանքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի հետ:
Նրա խոսքերով` գազի գինն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է հանդես գալ որպես քաղաքական շահարկման գործիք:
«Գազպրոմի» և ՀՀ կառավարության միջև առկա է սկզբունքային համաձայնություն գոնե 2019-ին երկրի ներսում գազի գինը պահպանելու վերաբերյալ: Սա պարզապես շահարկումներ են, և դրանց համար չկան ռեալ նախադրյալներ: Հակառակ դեպքում «Գազպրոմ Արմենիան» չէր գնա օպտիմալացման. այս պահին իրենց օրակարգում է 500-1000 աշխատակցի օպտիմալացումը: Այս ամենը նպատակ ունի, որ «Գազպրոմ Արմենիան»-ն փոխհատուցի այն վնասը, որը կրում է 2018-ի դեկտեմբերի 31-ին կայացված որոշման համար առ այն, որ գազի գինը սահմանին թանկանում է 15 դոլարով»,- ասաց փորձագետը:
Վահե Դավթյանի խոսքերով՝ չնայած, որ ստեղծված մակրոտնտեսական իրավիճակը կարող է հանգեցնել գազի գնի թանկացման, պաշտոնական Մոսկվան առնվազն 2019-ի համար գազի գնի թանկացման հարց հայ-ռուսական օրակարգում չի քննարկում:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է գազի թանկացում լինի 2020 թ-ին, փորձագետը պատասխանեց, որ հարկավոր է հասկանալ, որ գազի շուկան որպես ինքնուրույն ինստիտուտ աշխարհում ձևավորված չէ, և դրանում առկա տատանումները պայմանավորված են նավթի շուկայում առկա տատանումներով: Նրա խոսքերով` նավթի շուկան անկանխատեսելի է, ուստի գալիք տարվա համար գազի գնի կանխատեսումներ անելը բարդ գործընթաց է.
«2018-ի ընթացքում ՌԴ-ից արտահանվող գազի գինը բարձրացել է 25 %-ով` մոտենալով 230 դոլարի, և սա կարող է անդրադառնալ հայ-ռուսական բանակցությունների վրա: Մտաբերում եմ Պուտինի կողմից արված այն հայտարարությունը, որ ՀՀ-ն շարունակում է ՌԴ-ից գազը ստանալ էժան գնով, եթե համեմատենք այլ երկրների հետ: Ռուսաստանը չի պատրաստվում էապես փոխել Հայաստանում գազի գնի սակագնային քաղաքականությունը»:
Փորձագետը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գազի գնի մասին խոսելիս հղում է անում ԵԱՏՄ ընդհանուր շուկայի գազի գնի փիլիսոփայությանը, սակայն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկան կձևավորվի միայն 2025-ին, և մեր խնդիրն է միջոցներ ձևավորել մինչ այդ մեր երկրի ներսում գազի գնի օրգանական աճը զսպելու համար:
Վահե Դավթյանն ասաց, որ այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բարդ իրավիճակում է, քանի որ ըստ 2013-ի գազային պայմանագրերի` այն պարտավոր է տարեկան 9 տոկոս շահութաբերություն ապահովել, իսկ մեր երկրի պայմաններում դա բարդ ցուցանիշ է.
«2018-ի դրությամբ` ՀՀ է ներկրվել մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ 2015, 2016 թ-ին այդ թիվը կազմել է 2,2 միլիարդ, սա բավականին բացասական դինամիկա է: Նման դեպքում 9 տոկոսանոց մարժինալությունը դժվար է լինելու ապահովել: Եթե մենք փորձում ենք տնտեսական մեթոդաբանությամբ, ապա գազի գնի թանկացումն այլընտրանք չունի, ուստի հարցը պետք է տեղափոխվի միայն քաղաքական դաշտ»:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...