15:54 06.06.2019
Վրաստանի ՆԳՆ-ն բացահայտել է կիբերհանցագործության դեպք: Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, համատեղ անցկացված ինտենսիվ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալել են Թուրքիայի 2 և Վրաստանի 1 քաղաքացու: Ձերբակալվածները «Սաքարթվելոս բանկիի» և «ԹիԲիՍի բանկի» նման վեբ կայքերի օգնությամբ խաբեությամբ գումարներ էին յուրացրել:
Հետաքննությամբ բացահայտվել է, որ մեղադրյալները նախապես մշակված հանցավոր սխեմայով անօրինական կերպով տիրանում էին քաղաքացիների բանկային տվյալներին և նշված տվյալներն օգտագործելով սեփականացնում քաղաքացիներին պատկանող գումարները: Ձերբակալված անձինք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գովազդի ձևով տեղադրում էին «Սաքարթվելոս բանկի» և «ԹիԲիՍի բանկի» տեսողական նմանությամբ վեբ կայքեր:
Ֆեյսբուքյան օգտատերերին այյդ կայքերի միջոցով առաջարկում էին տարբեր ինտերնետ ծառայություններ, թանկարժեք խաղարկություններ: Մոլորության մեջ գցելով բանկերից օգտվող քաղաքացիներին` խաբեությամբ տիրանում էին քաղաքացիների բանկային տվյալներին:
«Նշված գործողությամբ այս անձինք քաղաքացիներին հասցրել են մոտ 200 000 լարիի ֆինանսական վնաս»,- հայտարարել են Վրաստանի ՆԳՆ-ում:
Հանցագործությունը ենթադրում է 2-10 տարվա ազատազրկում:
17:21 16.08.2025
ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...
17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...
17:00 16.08.2025
«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համարՄադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...
16:38 16.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումըՀնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...
16:00 16.08.2025
Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետոԱլյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...