21:00 06.06.2019
ՀՀ և Արցախի իշխանությունների միջև վերջին օրերին սկսված բանավեճն ու հակասությունները՝ բանակցային գործընթացի մանրամասներին Արցախին իրազեկելու և այլնի շուրջ, դավադիրների փնտրտուքը կարո՞ղ են արդյոք անկանխատեսելի հետևանքներ ունենալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում հարցին՝ ո՞ւր կարող է տանել այս վիճակը, քաղաքագետ Մանվել Սարգսյանը պատասխանեց.
«Ոչ մի տեղ էլ չի կարող տանել: Ընդամենը ստեղծված ընդհանուր իրավիճակից է, որ Հայաստանում փոխվել է իշխանությունը, Արցախի իշխանություններն էլ հաճախ կապված էին հին իշխանությունների հետ: Բնական է, ինչ-որ ցիկլ պետք է անցնի այնտեղ էլ, և եթե քաղաքական փոփոխություններ կատարվեն, այդ խնդիրները չեն լինի: Մի քիչ ուռճացված է էդ ամեն ինչը, կոնյունկտուրային բաներ էլ շատ կան դրա մեջ, և իրականում որևէ բան չեմ տեսնում»:
Արդյո՞ք իրավիճակն իսկապես մտահոգիչ չէ: Այս հարցին պատասխանելով՝ Սարգսյանը նշեց.
«Ի՞նչ մտահոգիչ, ի՞նչ պիտի լինի: Կադրերի մեծ մասին, որ եղել են, հենց Բակո Սահակյանն ինքն է պաշտոններից հանել: Ասենք, եթե ինչ-որ դժգոհ մարդիկ կան, ինչպես այստեղ, իրենք էլ արդեն առանց պաշտոնների ուղղակի իրենց ապագայի մասին են մտածում»:
Քաղաքագետը չի կարծում, որ իրավիճակն ինչ-որ ուժի կողմից ուղղորդվում է կամ ինչ-որ ուժի ձեռնտու է:
«Ամեն մեկին էլ կարող է ձեռնտու լինել: Պետք է հետևել, ամեն ինչ սահուն տանել ավարտին: Դժգոհ մարդիկ շատ են լինելու, բայց բաներ հորինել, մի քիչ էլ կարծում եմ՝ իշխանություններն են ավելացնում եղած-չեղածի դոզաները, իրականում որևէ բան չկա: Խնդիրն ինչն է. քաղաքական մեծ վակուում կա, կուսակցական աշխույժ գործունեություն գոյություն չունի, այդ թոհուբոհը փաստորեն լցվում է մամուլը, սոցիալական ցանցերը: Մանր-մունր, անէական, որևէ նշանակություն չունեցող պրոցեսներ են կատարվում, որոնք ներկայացվում են իբրև «դարակազմիկ» իրադարձություն: Իրականում ի՞նչ է ստացվում. միայն ինֆորմացիոն դաշտում են ինչ-որ բաներ կատարվում, ուրիշ ոչ մի բան էլ չկա, Քոչարյանի հրեշացումը, էլի ինչ-որ կոնյունկտուրային չգիտեմ ինչի համար»,- ասաց նա:
Սարգսյանի կարծիքով՝ քանի որ լուրջ պրոցես չկա, քաղաքական դաշտը լցվում է անիմաստ խոսակցություններով, սակայն ամեն ինչին լրջագույն տեղ տալ պետք չէ: Նա ընդգծեց՝ անընդհատ խոսվում է ռևանշի, դավադրությունների մասին, սակայն խորհրդարանական ընտրություններն եկան, անցան, ցույց տվեցին, որ առանձնապես ոչ ոք չկա, ոչ մի քաղաքականություն էլ գոյություն չունի:
«Ընտրությունների լավը դա է, ոչ մեկիս չի հարցնում, ցույց է տալիս իրական վիճակը»,- նշեց նա:
Հարցին՝ կարո՞ղ է այս իրավիճակը խթան հանդիսանալ, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, և ինչպե՞ս է իրավիճակն ընկալվում դրսից, նա պատասխանեց.
«Դրսի համար որևէ բան չկա, պետք է աշխատանք տանել, որի սկիզբը դրվել է, Արցախը ներգրավել բանակցություններին, սկզբունքայնորեն շարունակել դա: Ադրբեջանը բավական վատ վիճակում է, դիվանագիտական ջղաձիգ քայլեր է անում, չեն կարողանում հարցերին պատասխանել, այն պարզ հարցերին, որ բերվում են Հայաստանի կողմից, ոչ մի պատասխան չունեն, փաստորեն Հայաստանը թելադրեց նոր օրակարգ, իրենք էլ ոչ մի պատասխան չունեն, այսպիսին է իրավիճակը»:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...