19:30 07.06.2019
Երեկ երեկոյան` «Կարծախի» անցակետով անցնելիս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Աշոտ Մելքոնյանը, ով ծնունդով Ախալքալաքից է, խումբ է տարել Արևմտյան Հայաստան և վերադառնալիս երեկ երեկոյան՝ 22:00-ի սահմաններում, նրա մուտքը Վրաստան արգելվել է, տարբեր միջամտությունների արդյունքում կարողացել են նրան տրանզիտով Հայաստան հասցնել: Մելքոնյանին միայն ասել են, որ նպատակահարմար չէ նրա մուտքը Վրաստան, նման գրություն են տվել: Այվազյանը տեղեկացրեց, որ փորձում են վրացական իշխանություններից ճշտել պատճառները:
Աշոտ Մելքոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց՝ իր մուտքն արգելելու ոչ մի պատճառ չի ասվում: Նա պատմեց, որ այս տարի հաճախակի է այցելել Վրաստան:
«Եղբայրս հիվանդ էր, ես էլ, բնականաբար, պիտի շուտ-շուտ գնայի: Շատ ծանր հիվանդ էր, անբուժելի, հիվանդությունը հայտնաբերվելուց հետո մեկուկես ամսվա ընթացքում եղբայրս մահացավ. փետրվարին սկսվեց հիվանդությունը, մարտի վերջին մահացավ: Ես էլ, հասկանալով՝ վախճանն ինչ պիտի լինի, հաճախակի այցելում էի՝ շաբաթ-կիրակի օրերին, ուրբաթ՝ աշխատանքից հետո, գնում էի, կիրակի վերադառնում: Դե, մահվանից հետո՝ թաղում, քառասունք, Զատիկ, իր ծնունդը՝ մայիսի 24-ը: Ըստ երևույթին, իմ այցելությունները դիտվեցին իբրև վտանգավոր քայլ»,- ասաց նա:
Մելքոնյանը նշեց՝ ինքը հայ-վրացական բարեկամության ընդգծված ջատագով է եղել միշտ, համոզված ջատագով, վրացի գործընկերների հետ վերջին շրջանում սերտ համագործակցություն են սկսել, միասին ժողովածու են պատրաստել՝ հայերեն ու վրացերեն, Ջավախքում սեպտեմբերին կազմակերպել են երկու հանրապետությունների հռչակման հարյուրամյակին նվիրված գիտաժողով, որը փառահեղ անցավ, Հայաստանում Վրաստանի դեսպանատունը ողջունեց այդ միջոցառումը, ու պիտի շարունակեին: Գիտնականը խոստովանեց՝ կատարվածն անակնկալ էր իր համար:
«Շվարած եմ, թե ինչի արդյունք կարող է լինել, մնում է հավատալ, որ թյուրիմացություն է: Ես քաղաքական որևէ հայտարարություն չեմ արել, հակավրացական գործունեություն չեմ ծավալել՝ միայն այն պատճառով, որ համոզված եմ՝ հայ-վրացական հարաբերությունների վատացումն անդառնալի, կորստաբեր ու աղետաբեր կլինի երկու ժողովուրդների համար, միայն բարեկամական մթնոլորտում կարող ենք այս բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում դիմակայել»,- նշեց նա:
Մելքոնյանը մաքսատան աշխատակցից հետաքրքրվել է՝ ի՞նչ հիմքով է արգելվում իր մուտքը, սակայն վերջինս ոչինչ չէր կարող ասել, ասել է, որ ինքը միայն հրաման կատարող է, հետո, երբ ԱԳՆ մակարդակով միջամտություն եղավ, գիտնականին թույլ տվեցին, որ գոնե տրանզիտի տարբերակով գա Հայաստան:
«Հակառակ դեպքում մնում էր Կարսով վերադառնալ կամ Անկարա, կամ Ստամբուլ, այնտեղից օդանավով՝ Մոսկվայով կամ Կիևով վերադառնալ Հայաստան, հասկանալի է՝ դա ֆինանսական առումով ինչ խնդիր էր, էլ հոգեբանական կողմը չեմ ասում»,- ասաց ինստիտուտի տնօրենը:
Գիտնականը նշեց՝ իր մուտքը Վրաստան արգելելու հիմքերի մասին տեղեկություն չունի և գուցե չունենա էլ, ամբողջ խնդիրն այն է, որ այդ հարցով Վրաստանի համապատասխան մարմիններին դիմելիս անձը կարող է և բացատրություն չստանալ, միջազգային կարգ է:
«Ես ո՞ւմ կարող եմ ասել, թեպետ ծնունդով Ջավախքից եմ, մանկությունս, պատանեկությունս այնտեղ է անցել, դպրոցն այնտեղ եմ ավարտել, ծնողներս, եղբայրս այնտեղ են ամփոփված, իմ ընկերներն են այնտեղ, հարազատությունը, բայց ո՞ւմ կարող եմ դիմել, ոչ մեկին: Անհասկանալի վիճակ է, հույս ունեմ, որ կկարգավորվի: Ըստ երևույթին, թյուրիմացության հետևանք է, իրական պատճառներ չեմ տեսնում: Ստացվում է, որ հայ-վրացական բարեկամության ջատագով լինելը նման արգելքի պատճառ կարող է հանդիսանալ, այդտեղ տրամաբանություն չկա»,- նշեց նա:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...