17:12 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ելույթ ունենալով նշեց, որ Հայաստանը կարևոր փուլ է ապրում. քաղաքական կայունության ու իշխանության բարձր լեգիտիմության ֆոնին արմատական փոփոխություններ են լինում: Նա ընդգծեց՝ մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսության հնարավորություն է ստեղծվել, գործում է օրենքի գերակայության ու հավասարության սկզբունքը:
Փաշինյանն ասաց՝ Հայաստանը երկիր է, որ չունի անմիջական ելք դեպի ծով, ունի սահմանափակ տնտեսական ու բնական ռեսուրսներ, ապա նշեց՝ այս բոլոր դժվարությունները ազդակ են դառնում մշտական գործողությունների՝ ուղղված մրցունակության բարձրացմանն ու արդյունավետությանը, ինչը նշանակում է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում:
«Մենք արդեն կարողացել ենք հասնել զգալի արդյունքների, կոռուպցիան արմատախիլ է արվել, արհեստական մենաշնորհների ու օլիգոպոլիաների գործունեությունը նվազագույնի է հասցվել, սակայն մենք մի հիմնավոր խնդրի առաջ ենք կանգնած. ՀՀ դատական իշխանությունը, ի տարբերություն իշխանության մյուս ճյուղերի, որտեղ որակական առաջընթաց է նկատվում, որևէ զգալի տրանսֆորմացիայի չի ենթարկվել, արդյունքում ժողովրդի շրջանում անվստահություն կա դատական իշխանության հանդեպ, ինչն էլ խոչընդոտում է երկրի զարգացմանը»,- ասաց նա:
Վարչապետը նկատեց՝ եթե դատական համակարգը որակական առաջընթաց չունենա, ներդրումներն արդյունք չեն տա: Փաշինյանը կարևորեց անդամ երկրների հնարավորինս արդյունավետ մասնակցությունն ինտեգրացիոն այս միությունում, նշեց՝ Հայաստանը ջանքեր կներդնի՝ կատարելագործելու համագործակցության մեխանիզմները, ապա շեշտեց՝ դա հավասարապես վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը: Կառավարության ղեկավարն ասաց, որ Հայաստանը հետաքրքրված է տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմամբ, առանձնացրեց Չինաստանի դերը, նշեց՝ վերջին ամսվա ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման առումով մեծ առաջընթաց են գրանցել համաշխարհային տնտեսության կարևոր խաղացողներից Չինաստանի հետ, նաև ընդգծեց տարբեր ինտեգրացիոն միավորումների ու ծրագրերի միջև կապերի զարգացման կարևորությունը:
Փաշինյանը կարևորեց ԵՏՄ և ԵՄ միջև հարաբերությունների խորացումը, նշեց՝ եթե ոչ առաջիկայում, ապա միջնաժամկետ հեռանկարում դա իրագործելի է և անխուսափելի, ասաց՝ ԵՏՄ անդամությունը Հայաստանին որևէ կերպ չի խոչընդոտում ԵՄ հետ հարաբերություններին, այլև այն հագեցնում է նոր հնարավորություններով:
«Մեր հիմնական կապիտալը մարդիկ են, ու կառավարության գործողությունները միտված են մեր քաղաքացիների ստեղծագործ, գործարար պոտենցիալը զարգացնելուն: Մենք մտադիր ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարն ասաց, որ Հայաստանի համար գերակայություն է ինովացիոն տնտեսությունը, տեխնոլոգիական հատվածը, նշեց՝ Հայաստանը խորհրդային ժամանակներից ֆիզիկայի ու մաթեմատիկայի լավ դպրոց է ժառանգել, և այսօր արվում է հնարավորը՝ օգտագործելու այդ պոտենցիալը: Փաշինյանը նաև կոչով դիմեց ներդրողներին.
«Մենք հրավիրում ենք միջազգային բիզնեսին՝ ներդրումներ անել Հայաստանում: Նույնիսկ կարգախոս ունենք պոտենցիալ ներդրողի համար. մենք հրավիրում ենք՝ դառնալ ավելի հարուստ ու մեր երկիրն ավելի հարստացել»:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...